https://armeniasputnik.am/20230901/vracakan-pethamaranishvov-16-meqena-tuganvel-e-maqsajin-marmni-tujltvutjun-chen-unecel-65159327.html
Վրացական պետհամարանիշով 16 մեքենա տուգանվել է. մաքսային մարմնի թույլտվություն չեն ունեցել
Վրացական պետհամարանիշով 16 մեքենա տուգանվել է. մաքսային մարմնի թույլտվություն չեն ունեցել
Խախտումների դեպքում ՊԵԿ օրենսդրությամբ նախատեսում է վարչական պատասխանատվություն` մաքսային արժեքի 20 տոկոսի չափով։ 01.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-01T12:23+0400
2023-09-01T12:23+0400
2023-09-01T12:26+0400
վրաստանի հանրապետություն
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ավտոմեքենա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/13/27608341_0:64:1601:964_1920x0_80_0_0_431479f1726ffd404b224ed997a3ef42.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում վրացական պետհամարանիշով 16 մեքենա տուգանվել է` մաքսային մարմնի թույլտվություն չունենալու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ՊԵԿ-ից նշում են, որ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 2023 թ. օգոստոսի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են հսկողական աշխատանքներ, ստուգել ՀՀ ներմուծված` հիմնականում վրացական պետհամարանիշերով 130-ից ավելի մեքենաներ։Տրանսպորտային այս միջոցները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանման տարածք, այնուհետև ՊԵԿ մաքսային հսկողության գոտի։ՊԵԿ–ից հայտնում են, որ իրավախախտումների վերաբերյալ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ և փոխանցվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։Կոմիտեից ևս մեկ անգամ հիշեցնում են, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն` ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները միության տարածքում պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ:Խախտումների դեպքում նախատեսում է վարչական պատասխանատվություն մաքսային արժեքի 20 տոկոսի չափով։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/13/27608341_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5bf90b94ce5f7e0be0d9b9db0d8b2a88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ավտոմեքենա
վրաստանի հանրապետություն, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ավտոմեքենա
Վրացական պետհամարանիշով 16 մեքենա տուգանվել է. մաքսային մարմնի թույլտվություն չեն ունեցել
12:23 01.09.2023 (Թարմացված է: 12:26 01.09.2023) Խախտումների դեպքում ՊԵԿ օրենսդրությամբ նախատեսում է վարչական պատասխանատվություն` մաքսային արժեքի 20 տոկոսի չափով։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում վրացական պետհամարանիշով 16 մեքենա տուգանվել է` մաքսային մարմնի թույլտվություն չունենալու պատճառով։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ-ից նշում են, որ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 2023 թ. օգոստոսի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են հսկողական աշխատանքներ, ստուգել ՀՀ ներմուծված` հիմնականում վրացական պետհամարանիշերով 130-ից ավելի մեքենաներ։
«Արդյունքում բացահայտվել են առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու մի շարք դեպքեր։ Ավտոմեքենաներից 16-ը հանձնված է եղել այլ անձի, ընդ որում, մի քանի մեքենաների դեպքում տրված են եղել նոտարական վավերացմամբ լիազորագրեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տրանսպորտային այս միջոցները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանման տարածք, այնուհետև ՊԵԿ մաքսային հսկողության գոտի։
ՊԵԿ–ից հայտնում են, որ իրավախախտումների վերաբերյալ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ և փոխանցվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։
Կոմիտեից ևս մեկ անգամ հիշեցնում են, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն` ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները միության տարածքում պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ:
Խախտումների դեպքում նախատեսում է վարչական պատասխանատվություն մաքսային արժեքի 20 տոկոսի չափով։