https://armeniasputnik.am/20230902/arcakhi-pbn-odanaveri-teghvorvoshman-hamakargy-chi-tshnshel-adrbejany-krkin-sut--e-taratsel-65216266.html
Արցախի ՊԲ–ն օդանավերի տեղորոշման համակարգը չի ճնշել. Ադրբեջանը կրկին սուտ լուր է տարածել
Արցախի ՊԲ–ն օդանավերի տեղորոշման համակարգը չի ճնշել. Ադրբեջանը կրկին սուտ լուր է տարածել
Ադրբեջանական կողմը շարունակում է տեղեկատվական հենք նախապատրաստել հերթական սադրանքի համար։ 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T10:45+0400
2023-09-02T10:45+0400
2023-09-02T11:02+0400
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ապատեղեկատվություն
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/838/90/8389040_0:37:2001:1162_1920x0_80_0_0_b25b2831cdaf8512b929d64351d08795.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Արցախի պաշտպանության բանակը Փարիզ–Պեկին և Թել Ավիվ–Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը ռադիոճնշման չի ենթարկել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԲ մամուլի ծառայությունը` հերքելով Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական ապատեղեկատվությունը։ Ըստ ադրբեջանական կողմի` ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին` ժամը 11։15–11։36–ըև ժամը 13։30–13։58–ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով նշված երթուղիներով թռչող օդանավերի համակարգերը։ՊԲ–ն վստահ է, որ Ադրբեջանի նպատակն է նման կեղծ հայտարարություններով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից։ Բացի այդ, Ադրբեջանը նախապատրաստում է տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։«Ապատեղեկատվություն է». Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/838/90/8389040_200:0:1799:1199_1920x0_80_0_0_01cdf6882690a45a1a37447ad315e0c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ապատեղեկատվություն, լաչինի միջանցք
արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ապատեղեկատվություն, լաչինի միջանցք
Արցախի ՊԲ–ն օդանավերի տեղորոշման համակարգը չի ճնշել. Ադրբեջանը կրկին սուտ լուր է տարածել
10:45 02.09.2023 (Թարմացված է: 11:02 02.09.2023) Ադրբեջանական կողմը շարունակում է տեղեկատվական հենք նախապատրաստել հերթական սադրանքի համար։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Արցախի պաշտպանության բանակը Փարիզ–Պեկին և Թել Ավիվ–Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը ռադիոճնշման չի ենթարկել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել
ՊԲ մամուլի ծառայությունը` հերքելով Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական ապատեղեկատվությունը։
Ըստ ադրբեջանական կողմի` ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին` ժամը 11։15–11։36–ըև ժամը 13։30–13։58–ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով նշված երթուղիներով թռչող օդանավերի համակարգերը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում ԱՀ օդային սահմանները։ Հատկանշական է նաև, որ իբրև թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որևէ ընկերություն կամ որևէ երկիր երբևէ չի ներկայացրել որևէ բողոք այդ առնչությամբ»,– շեշտված է հաղորդագրության մեջ։
ՊԲ–ն վստահ է, որ Ադրբեջանի նպատակն է նման կեղծ հայտարարություններով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից։
Բացի այդ, Ադրբեջանը նախապատրաստում է տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։