Աշխարհի մոտ 2 տասնյակ երկրներում ի պաշտպանություն Արցախի հանրահավաքներ են

© Sputnik / Andranik GhazaryanԱզատության հրապարակ
Ազատության հրապարակ - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական երկու պետությունների դրոշներն այս օրերին ծածանվում են աշխարհի տարբեր երկրներում` տեղի իշխանությունների ու բնակիչների ուշադրությունը հրավիրելով Արցախի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին զուգահեռ այս պահին հանրահավաքներ են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում։ Այս մասին բեմահարթակից հայտարարեց նախաձեռնող թիմի անդամներից մեկը։
«Շուրջ 18 երկրների ավելի քան 30 քաղաքներում երեկ և այսօր հանրահավաքներ են անցկացվում։ Հենց նոր ասացին, որ Արցախի Հաթերք գյուղում ևս հավաքվել են և հանրահավաք են անցկացնում»,– նշեց նա։
Տարբեր երկրներում սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի և Արցախի պետական դրոշներն են ծածանում, քայլերթեր անցկացնում` «Արցախ» վանկարկելով։
Բեկում հնարավոր է. Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում է
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Լրահոս
0