Սյունիքի մարզում ավտովթարից մահացածները 34 և 41 տարեկան քույրեր են

© Sputnik / Aram NersesyanՄոմեր
Մոմեր - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նրանք մեկնում էին Խնձորեսկ` հարսանեկան արարողության մասնակցելու։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Սյունիքի մարզում` Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածները քույրեր են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Սառնակունք գյուղի մոտ` «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա, կա երկու զոհ։
Կայքի տեղեկություններով` փրկարարները մի կնոջ դին հայտնաբերել են մեքենայում, մյուսը` մեքենայից դուրս։ Նշվում է, որ մահացածները հարազատ քույրեր էին։ Նրանցից մեկը 34-ամյա Բուրաստան Խոսրովյանն էր, մյուսը 41-ամյա Արմինե Խոսրովյանը, հարազատները երեկվանից որոնում էին նրանց: Քույրերը մեկնում էին Սյունիքի մարզ` Խնձորեսկ, որտեղ պետք է հարսանեկան արարողության մասնակցեին։
Հավելենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ մահացած քույրերից մեկը ԱԺ աշխատակից է։
Վթար Գեղարքունիքի մարզում. վարորդը եղել է ոչ սթափ, տուժածները նրա ընտանիքի անդամներ են
Քիչ առաջ Ազգային ժողովի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն տարածեց` հերքելով լուրը և նշելով, որ նման անուն–ազգանունով աշխատակից չունեն։
Լրահոս
0