00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վճռականություն ու կամք. ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները շնորհավորել են Արցախի Անկախության տոնը

© Photo : administration of Robert KocharyanՍերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2023
Բաժանորդագրվել
Միասնական ջանքերով հնարավոր է հայրենիքի արժանապատիվ պաշտպանություն իրականացնել, բայց զուգահեռ պետք է նաև դիվանագիտական ճակատում աշխատել:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Արցախի Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց ուղերձներում անդրադարձել են այն ծանր իրավիճակին, որում այսօր Արցախն է, և խոսել անկախության պահպանման կենսական անհրաժեշտության մասին։

«Այսօր, ինչպես 32 տարի առաջ, կրկին այն հանգրվանին ենք, երբ ողջ հայության ամուր կամքն ու մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը»,– Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ ստեղծված իրավիճակից ելքն առաջին հերթին «ապազգային իշխանություններին հեռացնելն է»։ Նա շեշտել է` իրավիճակը չափազանց ծանր է, բայց ոչ անհուսալի։ Հայ ժողովրդի միասնական ջանքերով հնարավոր է հայրենիքի արժանապատիվ պաշտպանություն՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:
«Անկախության պայքարի ճանապարհին անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունն ու թուլամորթությունը չեն կարող ընկեր լինել»,–իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա հավելել է, որ պետք է ապավինել վճռականությանը, արիությանը, կամքին ու պատվախնդրությանը։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Լրահոս
0