Երևանում անցկացվել է շախմատի կայծակնային մրցաշար նվիրված Մոսկվայի 876-ամյակին

© Photo : Дом Москвы в ЕревaнеԵրևանում անցկացվել է շախմատի կայծակնային մրցաշար նվիրված Մոսկվայի 876-ամյակին
Երևանում անցկացվել է շախմատի կայծակնային մրցաշար նվիրված Մոսկվայի 876-ամյակին - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Երևանում անցկացվել է շախմատի կայծակնային մրցաշար նվիրված Մոսկվայի 876-ամյակին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մրցաշարի բոլոր մասնակիցները ծանոթացան կենտրոնում բացված ցուցահանդեսին, որը ներկայացնում է Մոսկվայի տեսարժան վայրերը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Երևանում մեկնարկել են Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց շրջանակում տեղի ունեցել շախմատի 4-րդ ամենամյա մրցաշարը և Մոսկվայի պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը։ Տեղեկությունը հայտնում է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը։
Նշվում է, որ մրցաշարին մասնակցել են 150–ից ավելի շախմատիստներ, որոնք մրցել են 13 տուրերում՝ շրջանաձև մրցակարգով։
© Photo : Дом Москвы в ЕревaнеԵրևանում անցկացվել է շախմատի կայծակնային մրցաշար նվիրված Մոսկվայի 876-ամյակին
IV ежегодный турнир по шахматам, организованный Домом Москвы и Шахматной академией Армении в рамках
876-летия Москвы (2 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Երևանում անցկացվել է շախմատի կայծակնային մրցաշար նվիրված Մոսկվայի 876-ամյակին
«Արդեն 4-րդ տարին է` սերտ գործակցում ենք Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ։ Եզրափակիչ անցած մասնակիցները խաղում էին Հայաստանի ուժեղագույն շախմատիստների հետ: Ուրախ եմ, որ հնարավորություն կա անցկացնելու նման միջոցառումներ, որոնց միջոցով մեծանում է հետաքրքրությունը շախմատի նկատմամբ»,– նշեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։
Մրցաշարի կիսաեզրափակչում իր ուժերն է փորձել նաև ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:
«Արդեն 50 տարի շախմատ եմ խաղում, բայց ոչ այնքան պրոֆեսիոնալ, որքան այստեղ ներկա շախմատիստները։ Հայաստանը եզակի երկիր է, որտեղ ծնվում են հրաշալի շախմատիստներ», - նշեց Ալեքսանդր Կոնյուկը։
© Photo : Дом Москвы в ЕревaнеԵրևանում անցկացվել է շախմատի կայծակնային մրցաշար նվիրված Մոսկվայի 876-ամյակին
IV ежегодный турнир по шахматам, организованный Домом Москвы и Шахматной академией Армении в рамках
876-летия Москвы (2 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Երևանում անցկացվել է շախմատի կայծակնային մրցաշար նվիրված Մոսկվայի 876-ամյակին
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Էմին Օհանյանը, Տիգրան Պետրոսյանը գրավել է 2-րդ տեղը և Հայկ Մարտիրոսյանը` 3-րդ:
Մրցաշարի բոլոր մասնակիցները ծանոթացան կենտրոնում բացված ցուցահանդեսին, որը ներկայացնում է Մոսկվայի տեսարժան վայրերը։ Ռուսական աշխարհագրական ընկերության հետ բացված ցուցահանեսը ներկայացնում է քաղաքի ճարտարապետությունը, փողոցները, բնակիչների սովորություններն ու ավանդույթները, տրանսպորտային ցանցերը։
«Այսօր Մոսկվան աշխարհի ամենաարագ զարգացող մեգապոլիսներից է։ Այն իրավամբ համարվում է ամենագեղեցիկ և հարմարավետ քաղաքներից մեկը, որն իր մոտ է տանում շատ տաղանդավոր մարդկանց։ Նրանց թվում քիչ չեն հայերը, որոնք Մոսկվայի պատմության ընթացքում իրենց ներդրումն են ունեցել նրա բարգավաճման գործում։ Իզուր չէ, որ մինչև օրս մայրաքաղաքում կարելի է տեսնել բազմաթիվ պատմական շենքեր, որոնք կառուցվել են հայերի կողմից», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
© Photo : Дом Москвы в ЕревaнеՍմբատ Լպուտյանը և Վահրամ Կարապետյանը շախմատի կայծակնային մրցաշարի հաղթողի հետ
IV ежегодный турнир по шахматам, организованный Домом Москвы и Шахматной академией Армении в рамках
876-летия Москвы (2 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Սմբատ Լպուտյանը և Վահրամ Կարապետյանը շախմատի կայծակնային մրցաշարի հաղթողի հետ
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի օրվան նվիրված տոնական միջոցառումներն անցկացնում է Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի հովանու ներքո և ՀՀ-ում ՌԴ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Լրահոս
0