https://armeniasputnik.am/20230903/haqernery-gaghtni-teghekutjunner-en-hraparakel-britaniaji-razmakan-objektneri-masin-zlm-65268001.html
Հաքերները գաղտնի տեղեկություններ են հրապարակել Բրիտանիայի ռազմական օբյեկտների մասին. ԶԼՄ
Հաքերները գաղտնի տեղեկություններ են հրապարակել Բրիտանիայի ռազմական օբյեկտների մասին. ԶԼՄ
Պարբերականի տվյալներով՝ LockBit հաքերական խումբը կարողացել է տեղեկատվություն գողանալ խիստ ռեժիմի բանտերի և ռազմական օբյեկտի մասին, որն առանցքային նշանակություն... 03.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-03T17:12+0400
2023-09-03T17:12+0400
2023-09-03T17:12+0400
հաքեր
մեծ բրիտանիա
տեղեկություն
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0b/39640359_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a8e456f124dba5c35c891a5c6ed1fab7.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հաքերները Մեծ Բրիտանիայի ռազմական և հետախուզական օբյեկտների մասին հույժ գաղտնի տեղեկատվության հազարավոր էջեր են հրապարակել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Mirror թերթին:Նշվում է, որ հաքերները տվյալների հազարավոր էջեր են հրապարակել, որոնք կարող են չարագործներին օգնել մուտք գործել HMNB Clyde ատոմային սուզանավերի բազա, Porton Down քիմիական զենքի լաբորատորիա և կառավարական կապի կենտրոնի տեղեկատվությունը որսալու կետ:Թերթը պնդում է, թե հաքերներն իբր կապված են Ռուսաստանի հետ։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանին հաքերական հարձակումների համար մեղադրելը սիրված հոբբի է ամբողջ աշխարհում: ՌԴ իշխանությունները բազմիցս հերքել են իրենց մասնակցությունը կիբեռհարձակումներին և հաքերային գործունեությանը, պատրաստակամություն են հայտնել համագործակցել հաքերների դեմ պայքարում և երկխոսություն վարել կիբեռանվտանգության շուրջ:
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0b/39640359_203:0:1739:1152_1920x0_80_0_0_004f169e809e5a511c047d516b47d436.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հաքեր, մեծ բրիտանիա, տեղեկություն, ռուսաստան
հաքեր, մեծ բրիտանիա, տեղեկություն, ռուսաստան
Հաքերները գաղտնի տեղեկություններ են հրապարակել Բրիտանիայի ռազմական օբյեկտների մասին. ԶԼՄ
Պարբերականի տվյալներով՝ LockBit հաքերական խումբը կարողացել է տեղեկատվություն գողանալ խիստ ռեժիմի բանտերի և ռազմական օբյեկտի մասին, որն առանցքային նշանակություն ունեն Մեծ Բրիտանիայի կիբեռպաշտպանության համար:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հաքերները Մեծ Բրիտանիայի ռազմական և հետախուզական օբյեկտների մասին հույժ գաղտնի տեղեկատվության հազարավոր էջեր են հրապարակել, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Mirror թերթին:
Նշվում է, որ հաքերները տվյալների հազարավոր էջեր են հրապարակել, որոնք կարող են չարագործներին օգնել մուտք գործել HMNB Clyde ատոմային սուզանավերի բազա, Porton Down քիմիական զենքի լաբորատորիա և կառավարական կապի կենտրոնի տեղեկատվությունը որսալու կետ:
Թերթը պնդում է, թե հաքերներն իբր կապված են Ռուսաստանի հետ։
Պարբերականի տվյալներով՝ LockBit հաքերային խումբը կարողացել է տեղեկատվություն գողանալ խիստ ռեժիմի բանտերի և ռազմական օբյեկտի մասին, որը առանցքային նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի կիբեռպաշտպանության համար: Պարբերականը պնդում է, որ հաքերները գրոհել են Zaun ընկերության տվյալների բազաները, որը ցանկապատեր է արտադրում խիստ ռեժիմի օբյեկտների համար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանին հաքերական հարձակումների համար մեղադրելը սիրված հոբբի է ամբողջ աշխարհում: ՌԴ իշխանությունները բազմիցս հերքել են իրենց մասնակցությունը կիբեռհարձակումներին և հաքերային գործունեությանը, պատրաստակամություն են հայտնել համագործակցել հաքերների դեմ պայքարում և երկխոսություն վարել կիբեռանվտանգության շուրջ: