00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև 2025 թվականը պղնձի գինը կարող է բարձրանալ մեկ տոննայի դիմաց մինչև 15 հազար դոլար

© Sputnik / Aram NersesyanՊղնձի վերամշակում
Պղնձի վերամշակում - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Պղնձի վերամշակում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչպես նավթի դեպքում՝ 15 տարի առաջ, այնպես էլ հիմա պղինձը վաղ թե ուշ կթանկանա հիմնարար գործոնների՝ Չինաստանում տնտեսության վերականգնման, էլեկտրական մեքենաների անցնելու պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Մինչև 2025 թվականը պղինձը կարող է ավելի շատ թանկանալ, քան 2006-2007 թվականներին թանկացել էր նավթը, որի գներն այն ժամանակ հասել էին գագաթնակետին։ Այս մասին հայտնում է Fortune պարբերականը՝ հղում անելով Citigroup ֆինանսական կորպորացիայի բորսային շուկաների դեպարտամենտի տնօրեն Մաքս Լեյթոնին։
Չինաստանի տնտեսության դանդաղումը նվազեցրել է ոչ միայն նավթի, այլև պղնձի համաշխարհային գները։ Ներկայումս Լոնդոնի մետաղների բորսայում դրա գնանշումները գտնվում են մեկ տոննայի դիմաց 3 360 դոլարի մակարդակում, մինչդեռ հունվարի կեսերին դրանք գերազանցում էին 9 400 դոլարը:
Այնուամենայնիվ, City-ի գնահատմամբ, մինչև 2025 թվականը պղնձի գինը կարող է հասնել մեկ տոննայի համար 15 հազար դոլարի: Ավելի հոռետեսական սցենարի դեպքում պղնձի գները 2025 թվականին կնվազեն մինչև 7,500 դոլար, եթե Չինաստանի տնտեսության վերականգնումն ավելի դանդաղ ընթանա, իսկ ԱՄՆ-ում և Եվրոպայում տոկոսադրույքների ազդեցությունն ավելի ուժեղ զսպի համաշխարհային տնտեսությունը (և, հետևաբար, պղնձի սպառումը):
«Ներկայումս համաշխարհային տնտեսությունը դանդաղեցման փուլում է, առևտուրը կանգ է առել։ Բայց պղնձի գնի թռիչքը, որը վաղ թե ուշ տեղի կունենա, այնպիսին կլինի, որ դրա համեմատ նավթի գների թռիչքը մանկական խաղ կթվա»,- հայտարարել է Լեյթոնը։
2006-ի կեսերից մինչև 2007-ի վերջը նավթի գին մեկ բարելի դիմաց 50 դոլարից հասել էր 150 դոլարի, քանի որ զարգացող երկրները ավելացրել էին սպառումը, իսկ արդյունահանումն էապես չէր աճել:
Պղնձի դեպքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Չինաստանում սպառման վրա, որը կազմում է աշխարհում պղնձի գնումների կեսից ավելին: 2023 թվականի առաջին կիսամյակում չինական ձեռնարկությունները 12%-ով նվազեցրել են պղնձի գնումները։
Այնուամենայնիվ, ինչպես ժամանակին նավթի դեպքում, գները վաղ թե ուշ կաճեն հիմնարար գործոնների՝ ինչպես Չինաստանի տնտեսության վերականգնման, այնպես էլ էլեկտրական մեքենաների և մոտոցիկլետների անցնելու պատճառով, կարծում են Citigroup-ում։
Հիշեցնենք, որ պղնձի խտանյութը (մշակված հանքաքար, մաքուր պղնձի կիսաֆաբրիկատ) շարունակում է Հայաստանի խոշորագույն արտահանվող ապրանքը մնալ․ 2022 թվականին այն կազմել է երկրի արտահանման հասույթի ավելի քան 12%-ը (660 մլն դոլարից մի փոքր ավելի)։
Հայկական պղինձն ու էլեկտրամոբիլները. հանքարդյունաբերությունը նոր մարտահրավերների առաջ է
Լրահոս
0