ՆԱՏՕ-ին մինչև 2025 թ. փլուզում է սպառնում Ուկրաինայի շուրջ տարաձայնությունների պատճառով

© AP Photo / Shakh AivazovԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի դրոշով մարդիկ
ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի դրոշով մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի դրոշով մարդիկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ-ում մի շարք քաղաքական գործիչներ քննադատել են երկրի իշխանություններին՝ Հավայան կղզիներում հրդեհների հետ կապված աղետի ֆոնին Ուկրաինային օգնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. ՆԱՏՕ-ն կարող է փլուզվել մինչև 2025 թվականը ԱՄՆ Հանրապետական կուսակցության դիրքորոշման և Ուկրաինայի հակամարտության հարցում եվրոպական երկրների մեծամասնության շահերի միջև աճող հակասությունների պատճառով, գրում է Atlantic ամսագրի մեկնաբան Ֆիլիպ Օ’Բրայենը:
«Փլուզման պատճառ կարող է դառնալ տեսակետների խորը տարբերությունը Հանրապետական կուսակցության պոպուլիստական թևի, որը գլխավորում է Դոնալդ Թրամփը և Եվրոպայի մեծ մասի էքզիստենցիալ անվտանգության խնդիրների միջև: Փլուզման անմիջական կատալիզատոր կարող է դառնալ Ուկրաինայի պատերազմը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հեղինակի կարծիքով՝ 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում նոր վարչակազմը կարող է դադարեցնել Ուկրաինային ցուցաբերվող ցանկացած աջակցություն:
«Դա կհանգեցնի Ատլանտյան դաշինքի պառակտմանը, իսկ եվրոպական երկրները նախապատրաստված չեն լինի իրադարձությունների նման զարգացմանը»,-նշվում է հոդվածում:
Մեկնաբանը կարծում է, որ եվրոպական երկրները, Հանրապետական կուսակցությունում ռուսամետ և հակաուկրաինական դիրքի ամրապնդման դեպքում, ստիպված կլինեն կատարել Կիևին աջակցելու աշխատանքների մեծ մասը: Հեղինակը պնդում է, որ եվրոպական երկրների առաջնորդները պետք է պատրաստվեն մի իրականության, որում «ամերիկյան վարչակազմը խաչ է քաշում ՆԱՏՕ-ի վրա և ձգտում է ՌԴ-ի հետ մերձեցման»:
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Պենտագոնը հայտնել էր, որ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում Կիևին ԱՄՆ-ի ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 43,7 մլրդ դոլարը: Ընդ որում, ԱՄՆ-ի մի շարք քաղաքական գործիչներ քննադատել են երկրի իշխանություններին՝ Հավայան կղզիներում հրդեհների հետ կապված աղետի ֆոնին Ուկրաինային օգնելու համար:
ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ Հավայան կղզիների բնակիչները տառապում են հրդեհների պատճառով, իսկ ԱՄՆ կառավարությունը սեփական քաղաքացիներին աջակցելու փոխարեն գումար է ծախսում Ուկրաինայի վրա: Կիևին աջակցությունից դժգոհություն է հայտնել նաև Ներկայացուցիչների պալատի անդամ (Ջորջիա նահանգից), հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը: ԱՄՆ նախկին նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, սոցցանցում գրել է․ «Անվերջ միլիարդներ Ուկրաինային, բայց ոչ մի հատիկ մեկնաբանություն Մաուիի մասին»:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին` Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Նա նշել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ:
Ուկրաինան ՆԱՏՕ-ին մեղադրել է դավաճանության մեջ
Լրահոս
0