00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռամասվամին ներում կշնորհի Թրամփին 2024թ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում

© AP Photo / Morry Gash Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու և գործարար Վիվեկ Ռամասվամին
 Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու և գործարար Վիվեկ Ռամասվամին - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու և գործարար Վիվեկ Ռամասվամին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, որը բանտային քարտադարանի համար լուսանկար ունի:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու և գործարար Վիվեկ Ռամասվամին խոստացել է 2024 թվականի ընտրություններում հաղթելու դեպքում է ներում շնորհել պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե ես նախագահ լինեմ, ապա, այո, ես ներում կշնորհեմ նրան, քանի որ դա կօգնի կրկին համախմբել երկիրը»,-ասել է նա ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ռամասվամին նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ի վիճակի է «Թրամփից ավելի հեռուն գնալ» ԱՄՆ բնակչության միավորման հարցում և չի աջակցում հասարակության պառակտմանը՝ նրա նկատմամբ դատական գործընթացի միջոցով: Նա հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին նույնիսկ, եթե նա դատապարտյալ հանցագործի կարգավիճակում լինի, եթե ինքը` Ռամասվամին, չառաջադրվի 2024 թվականի պետության ղեկավարի ընտրություններին:
Թրամփին ընդհանուր առմամբ 91 մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործի շրջանակներում, որոնք հանրապետական քաղաքական գործիչն անվանում է դեմոկրատական իսթեբլիշմենտի փորձը՝ թույլ չտալ իրեն վերադառնալ Սպիտակ տուն: Ամենածանր հոդվածներով Թրամփին 20 տարվա ազատազրկում է սպառնում։ Եթե պատիժը որոշվի ժամկետները գումարելու եղանակով, ապա նա կարող է դատապարտվել մի քանի հարյուր տարվա ազատազրկման։ Մեղադրանքների համակցությամբ քաղաքական գործչին ավելի քան 700 տարվա ազատազրկում է սպառնում։
Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է դարձել, որը բանտային քարտադարանի համար արված լուսանկար ունի: Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը ներկայացել էր Ֆուլտոն շրջանի բանտ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել Ջորջիա նահանգի ընտրություններին միջամտելու համար: Ամերիկյան շատ լրատվամիջոցներ նշում էին, որ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքները միայն ամրապնդում են նրա դիրքերը ընտրողների շրջանում:
Լրահոս
0