00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդիրների արմատը պետք է փնտրել դպրոցում. Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել
Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2023
Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հանրապետության տարբեր մարզերում շրջայց է կատարել, ծանոթացել նորակառույց մանկապարտեզներում և դպրոցներում կատարված աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Որոշ դպրոցներ կառուցվել և վերանորոգվել են ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում։
«Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1,391,580.8 հազար դրամ: Բացի կառուցումից դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար հատկացվել է 35,805.6 հազ. դրամ: Դպրոցն ունի նաև բարեկարգված՝ կանաչապատ և ասֆալտապատ բակային տարածք: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 465 աշակերտ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ին Երևանում բացվել է հիմնովին վերակառուցված 3 դպրոց, դրանք են՝ Երևանի թիվ 55, թիվ 116, թիվ 18 հիմնական դպրոցները, որի միայն դիմապատն է պահպանվել որպես մշակութային արժեք: Ընդհանուր Հայաստանի Հանրապետության տարածքում բացվել է 8 դպրոց` Արմավիրի մարզի Պտղունքի միջնակարգ դպրոցը, Արարատի մարզի Դեղձուտի հիմնական դպրոցը, Արագածոտնի մարզի Օհանավանի միջնակարգ դպրոցը, Վայոց Ձորի մարզի թիվ 1 հիմնական դպրոցը, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցը:
«Պրոբլեմներ պետական համակարգում. մենք պետք է գանք դպրոց, նայենք, տեսնենք, թե դպրոցի որ անկյունում է սկսվել այդ պրոբլեմը: Խնդիրներ տնտեսության հատվածում՝ մենք պետք է գանք դպրոց և տեսնենք` դպրոցի որ սենյակում է սկսվել այն: Պրոբլեմներ անվտանգության ոլորտում՝ մենք պետք է գանք դպրոց և տեսնենք, թե դպրոցի որ դասասենյակում են սկսվել այդ պրոբլեմները: Աղքատությունը ես ուզում եմ մենք ընկալենք նաև որպես կրթական պրոբլեմ: Ամեն ինչի լուծումը և ծագումը դպրոցի մեջ է, և ես ուզում եմ, որ սա լավ արձանագրենք և հասկանանք»,– ասել է Փաշինյանը։
Խոսելով մանկապարտեզների մասին, նա ընդգծել է, որ այսօր հաճախելու տարիքը 3 տարեկանն է և հաջորդիվ պետք է մսուրային ենթակառուցվածքներն ուժեղացնելուն ուղղված քայլեր անել. այսօր բազմաթիվ ընտանիքներ կանգնում են նույն խնդրի առաջ: Ըստ Փաշինյանի, մսուրային ենթակառուցվածք ստեղծելու դեպքում հնարավոր կլինի լուծել նաև երեխաների խոսքի զարգացման և նրանց սոցիալիզացիայի հարցը։
Նա շեշտել է, որ ուժեղ պետություն, հասարակություն լինելու համար պետք է ողնաշարն ամուր պահենք, որովհետև երեխան Հայաստանի Հանրապետության դպրոցից պետք է դուրս գա գրագետ: Երկրի վարչապետը վստահ է` չնայած անգիրների կարևորությանը, գրագետ` չի նշանակում անգիր անել իրեն անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը։ Ըստ Փաշինյանի` գրագետ նշանակում է ունենալ հմտություն՝ հնարավորինս արագ գտնել այն տեղեկությունը, որն իրեն անհրաժեշտ է տվյալ իրավիճակը հաղթահարելու համար:
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել
Премьер-министр Никол Пашинян посетил школы-новостройки в Ереване и областях - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2023
Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել
«Մեր երեխաները պետք է դպրոցից դուրս ֆիզիկապես և հոգեբանորեն ուժեղ, որ իրենք պատրաստ լինեն կյանքի ցանկացած փորձության, որովհետև, ցավոք, կյանքը նախապես մեզ չի զգուշացնում իր փորձությունների մասին: Բայց մենք պետք է պատրաստ լինենք և՛ անհատապես, և՛ որպես համայնք, և՛ որպես ընտանիք, և՛ որպես հանրություն, և՛ որպես պետություն ցանկացած փորձության»,– ասել է երկրի ղեկավարը:
Հաջորդիվ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 95 հիմնական դպրոց, որի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 188 մլն դրամ: Բացի կառուցումից դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 30 մլն 372 հազար դրամ: Դպրոցն ունի նաև բարեկարգված բակային տարածք, որն ամբողջովին ցանկապատված է: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 663 աշակերտ: Այստեղ էլ իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը նշել է, որ երեխաները հենց դպրոցում պետք է իմանան` ինչ է ազատությունը, ինչ է ստեղծագործությունը, վստահ լինեն, որ ամեն ինչ կախված է հենց իրենցից։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դպրոցը, բացի սովորելուց պետք է սովորեցնի աշխատել, որովհետև կյանքում ոչ մի բանի հնարավոր չէ հասնել առանց աշխատանքի։
© Photo : official site of the Prime Minister of RA

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել - Sputnik Արմենիա
1/3

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել

© Photo : official site of the Prime Minister of RA

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել - Sputnik Արմենիա
2/3

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել

© Photo : official site of the Prime Minister of RA

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել - Sputnik Արմենիա
3/3

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել

1/3

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել

2/3

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել

3/3

Նիկոլ Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել

Վարչապետն այսօր այցելել է նաև Արարատի մարզի Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոց: Տիպային (մոդուլային) շենքի կառուցման համար տրամադրվել է 743 մլն դրամ: Դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 18,6 մլն դրամ: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 180 աշակերտ:
Փաշինյանի վերջին կանգառը եղել է Արագածոտնի մարզի Օհանավանի միջնակարգ դպրոցը, որի կառուցման համար տրամադրվել է 880 մլն դրամ: Բացի կառուցումից դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար հատկացվել է 24,6 մլն դրամ: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 361 աշակերտ:
Հաջորդիվ վարչապետի գլխավորությամբ Օհանավանի դպրոցում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ընթացքը: Նա հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով որակին:
Լրահոս
0