Ադրբեջանն այսօրվա ընթացքում 3–րդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

© Photo : official site of the MoD of RAЗдание Министерства Обороны РА
Здание Министерства Обороны РА - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապատեղեկատվությունն այս անգամ նույնպես առնչվում է սահմանագոտու հարավարևմտյան հատվածին։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի–Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր, իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում, իսկ ժամը 09:50-ի սահմաններում` սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Լրահոս
0