https://armeniasputnik.am/20230904/aph-petutjunneri-hop-miacjal-hamakargi-varzhanqnery-kanckacven-karagandaji-marzum-65281594.html
ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի վարժանքները կանցկացվեն Կարագանդայի մարզում
ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի վարժանքները կանցկացվեն Կարագանդայի մարզում
Զորավարժության ակտիվ փուլին կհետևեն նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության և ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները: 04.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-04T13:23+0400
2023-09-04T13:23+0400
2023-09-04T13:24+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հակաօդային պաշտպանություն (հօպ)
զորավարժություններ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/04/65280062_0:0:1600:900_1920x0_80_0_0_0889b34b35cf3afbc15114293ba823c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորավարժությունը կանցկացվի Կարագանդայի շրջանում՝ «Սարի-Շագան» զորավարժարանում: Այժմ այնտեղ ընթանում են ԱՊՀ մասնակից պետությունների զորքերի մարտական հրաձգությամբ «Մարտական համագործակցություն-2023» համատեղ վարժանքների նախապատրաստական աշխատանքները։ Զորավարժությանը կմասնակցեն Ղազախստանի և Ղրղզստանի զինված ուժերի զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկները:Բացի այդ, ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի շրջանակում համատեղ մարտական հերթապահություն կանցկացվի զորավարժությանը ներգրավված երկրների արտաքին սահմանների պաշտպանության համար:Զորավարժության ակտիվ փուլին կհետևեն Հայաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների և ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները:1995 թվականին նախկին ԽՍՀՄ մի շարք պետություններ պայմանավորվեցին հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ ստեղծել։ Նույն թվականին Ղազախստանում համապատասխան համաձայնագիր ստորագրվեց։ Դրա գործողության ժամկետը չի սահմանափակվել ժամանակային շրջանակով, իսկ համատեղ ՀՕՊ կառուցվածքը բաց են թողել ԱՊՀ մյուս պետությունների համար։ Այսօր դրա մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Մասնակից երկրներից յուրաքանչյուրն անհրաժեշտ ռազմական կազմավորումներ, սպառազինություն և տեխնիկական միջոցներ է հատկացրել։ Արդյունքում ԱՊՀ գործող ՀՕՊ միացյալ համակարգը ներառում է 19 ավիացիոն, 38 զենիթահրթիռային և ռադիոտեխնիկական զորքերի 15 զորամաս, ինչպես նաև ՀՕՊ 9 բրիգադ և ռադիոէլեկտրոնային պայքարի 3 զորամաս:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/04/65280062_7:0:1207:900_1920x0_80_0_0_5c0bda196434af6d5f2a032e36479026.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հակաօդային պաշտպանություն (հօպ), զորավարժություններ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հակաօդային պաշտպանություն (հօպ), զորավարժություններ
ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի վարժանքները կանցկացվեն Կարագանդայի մարզում
13:23 04.09.2023 (Թարմացված է: 13:24 04.09.2023) Զորավարժության ակտիվ փուլին կհետևեն նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության և ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորավարժությունը կանցկացվի Կարագանդայի շրջանում՝ «Սարի-Շագան» զորավարժարանում: Այժմ այնտեղ ընթանում են ԱՊՀ մասնակից պետությունների զորքերի մարտական հրաձգությամբ «Մարտական համագործակցություն-2023» համատեղ վարժանքների նախապատրաստական աշխատանքները։ Զորավարժությանը կմասնակցեն Ղազախստանի և Ղրղզստանի զինված ուժերի զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկները:
Բացի այդ, ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի շրջանակում համատեղ մարտական հերթապահություն կանցկացվի զորավարժությանը ներգրավված երկրների արտաքին սահմանների պաշտպանության համար:
Զորավարժության ակտիվ փուլին կհետևեն Հայաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների և ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները:
ԱՊՀ ՀՕՊ համակարգի խնդիրներն են ԱՊՀ պետությունների օդային սահմանների պաշտպանությունը, օդային տարածքի օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողությունը, օդատիեզերական իրադրության մասին տեղեկացումը, հրթիռային և օդային հարձակման մասին նախազգուշացումը, դրա համաձայնեցված գործունեությունը:
1995 թվականին նախկին ԽՍՀՄ մի շարք պետություններ պայմանավորվեցին հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ ստեղծել։ Նույն թվականին Ղազախստանում համապատասխան համաձայնագիր ստորագրվեց։ Դրա գործողության ժամկետը չի սահմանափակվել ժամանակային շրջանակով, իսկ համատեղ ՀՕՊ կառուցվածքը բաց են թողել ԱՊՀ մյուս պետությունների համար։ Այսօր դրա մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Մասնակից երկրներից յուրաքանչյուրն անհրաժեշտ ռազմական կազմավորումներ, սպառազինություն և տեխնիկական միջոցներ է հատկացրել։ Արդյունքում ԱՊՀ գործող ՀՕՊ միացյալ համակարգը ներառում է 19 ավիացիոն, 38 զենիթահրթիռային և ռադիոտեխնիկական զորքերի 15 զորամաս, ինչպես նաև ՀՕՊ 9 բրիգադ և ռադիոէլեկտրոնային պայքարի 3 զորամաս: