https://armeniasputnik.am/20230904/ararati-zvorakvochi-bazhni-avag-masnageti-nkatmamb-qrgvorts-e-harucvel-kasharq-vercnelu-hamar-65291756.html
Արարատի զորակոչի բաժնի ավագ մասնագետի նկատմամբ քրգործ է հարուցվել կաշառք վերցնելու համար
Արարատի զորակոչի բաժնի ավագ մասնագետի նկատմամբ քրգործ է հարուցվել կաշառք վերցնելու համար
Երկու ամսվա ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչի բաժնի ավագ մասնագետը պահանջել և ստացել է 10 հազար ԱՄՆ դոլարից ավելի գումար։ 04.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-04T15:52+0400
2023-09-04T15:52+0400
2023-09-04T15:55+0400
կաշառք
զորակոչ
արարատի մարզ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1286/15/12861551_0:84:1600:984_1920x0_80_0_0_434dd59ded1aa04cf35e54e6e60eb7d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի զորակոչի բաժնի ավագ մասնագետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խոշոր չափերով կաշառք վերցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Դատախազությունից հայտնում են, որ Ա.Թ.-ն, լինելով ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թ. մարտ-ապրիլ ամիսներին տարբեր անձանց զինվորական ծառայությունից կամ զորավարժություններից ազատելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:Մի դեպքում Ա.Թ.–ն իր մտերիմ Ռ.Ա.–ի միջոցով ՀՀ մի քաղաքացուց ստացել է 10 հազար դոլար` որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար։Բացի այդ, նույն Ա.Թ.–ն զանգահարել է Արարատի մարզի մեկ այլ բնակչի և հայտնել, որ տարածքային ստորաբաժանման կողմից նրան վարժական հավաքին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր է ուղարկվելու և ծանուցագիրը չուղարկելու համար՝ որպես կաշառք, առաջարկել է տվյալ անձին պատկանող ռեստորանային համալիրում Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման հինգ ծառայողի համար հյուրասիրություն կազմակերպել: Տվյալ անձը ընդունել է առաջարկը` յուրաքանչյուր զինծառայողի հյուրասիրության համար վճարելով 15 հազար դրամ:Հսկող դատախազի նախաձեռնությամբ Ա.Թ.–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հոդածների հատկանիշներով։
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1286/15/12861551_90:0:1511:1066_1920x0_80_0_0_72f5236402908d21d0bb1a5e7975cc08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կաշառք, զորակոչ, արարատի մարզ
կաշառք, զորակոչ, արարատի մարզ
Արարատի զորակոչի բաժնի ավագ մասնագետի նկատմամբ քրգործ է հարուցվել կաշառք վերցնելու համար
15:52 04.09.2023 (Թարմացված է: 15:55 04.09.2023) Երկու ամսվա ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչի բաժնի ավագ մասնագետը պահանջել և ստացել է 10 հազար ԱՄՆ դոլարից ավելի գումար։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի զորակոչի բաժնի ավագ մասնագետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խոշոր չափերով կաշառք վերցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատախազությունից հայտնում են, որ Ա.Թ.-ն, լինելով ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թ. մարտ-ապրիլ ամիսներին տարբեր անձանց զինվորական ծառայությունից կամ զորավարժություններից ազատելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:
Մի դեպքում Ա.Թ.–ն իր մտերիմ Ռ.Ա.–ի միջոցով ՀՀ մի քաղաքացուց ստացել է 10 հազար դոլար` որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար։
Մեկ այլ դրվագով՝ Ա.Թ.–ն, կրկին իր մտերիմ Ռ.Ա.–ի միջոցով, Արարատի մարզի երկու բնակչից ստացել է 120 հազար դրամ կաշառք՝ նրանց 2023 թ. հերթական վարժական հավաքից ազատելու համար:
Բացի այդ, նույն Ա.Թ.–ն զանգահարել է Արարատի մարզի մեկ այլ բնակչի և հայտնել, որ տարածքային ստորաբաժանման կողմից նրան վարժական հավաքին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր է ուղարկվելու և ծանուցագիրը չուղարկելու համար՝ որպես կաշառք, առաջարկել է տվյալ անձին պատկանող ռեստորանային համալիրում Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման հինգ ծառայողի համար հյուրասիրություն կազմակերպել: Տվյալ անձը ընդունել է առաջարկը` յուրաքանչյուր զինծառայողի հյուրասիրության համար վճարելով 15 հազար դրամ:
Հսկող դատախազի նախաձեռնությամբ Ա.Թ.–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հոդածների հատկանիշներով։