https://armeniasputnik.am/20230904/haj-dprvocakannery-3-brvonze-medal-en-nvatshel-infvormatikaji-mijazgajin-35-rd-olimpiadajum-65282689.html
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայում
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայում
Հայաստանը ներկայացրել են ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի աշակերտները։ 04.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-04T13:46+0400
2023-09-04T13:46+0400
2023-09-04T13:48+0400
հայաստան
դպրոցական
մեդալ
օլիմպիադա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/04/65277885_0:0:1600:901_1920x0_80_0_0_42476f6c4d77b58673d7ab4202feab30.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացնող դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայում, որը օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-n անցկացվել է Հունգարիայի Սեգեդ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Օլիմպիադային մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան, 12-րդ դասարան և Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան) և «Քվանտ» վարժարանի (Համլետ Պետրոսյան, 12-րդ դասարան և Գագիկ Գևորգյան, 10-րդ դասարան) աշակերտները։Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի. փոխնախարար«ՀՀ թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը ու Սամվել Աբելյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը»,– ասված է հաղորդագրությունում։Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ-ից Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը։Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ յուրաքանչյուրում 3-ական առաջադրանք։Հիշեցնենք, որ 2022 թ. Հայաստանի թիմը ինֆորմատիկայի 34-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Ինդոնեզիայում, արժանացել էր 2 բրոնզե մեդալի։Շուրջ 1 ուսումնական տարի «կկորի». փորձագետը` չտպագրված դասագրքերի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/04/65277885_0:0:1422:1066_1920x0_80_0_0_a4cad1e0a0e09a4454626ae649dc9eba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դպրոցական, մեդալ, օլիմպիադա
հայաստան, դպրոցական, մեդալ, օլիմպիադա
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայում
13:46 04.09.2023 (Թարմացված է: 13:48 04.09.2023) Հայաստանը ներկայացրել են ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի աշակերտները։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացնող դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայում, որը օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-n անցկացվել է Հունգարիայի Սեգեդ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օլիմպիադային մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան, 12-րդ դասարան և Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան) և «Քվանտ» վարժարանի (Համլետ Պետրոսյան, 12-րդ դասարան և Գագիկ Գևորգյան, 10-րդ դասարան) աշակերտները։
«ՀՀ թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը ու Սամվել Աբելյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ-ից Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ յուրաքանչյուրում 3-ական առաջադրանք։
Հիշեցնենք, որ 2022 թ. Հայաստանի թիմը ինֆորմատիկայի 34-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Ինդոնեզիայում, արժանացել էր 2 բրոնզե մեդալի։