https://armeniasputnik.am/20230904/vercru-nran-vor-el-chases-menak-mnaci-tsnvel-e-arcakhum-zvohvats-vahe-mkhitarjani-qujry-65298025.html
«Վերցրու նրան, որ էլ չասես` մենակ մնացի». ծնվել է Արցախում զոհված Վահե Մխիթարյանի քույրը
«Վերցրու նրան, որ էլ չասես` մենակ մնացի». ծնվել է Արցախում զոհված Վահե Մխիթարյանի քույրը
Զոհված Վահե Մխիթարյանի մայրը խոստովանում է՝ սրտի խորքում հենց աղջիկ էր ուզում ունենալ։ 04.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-04T18:05+0400
2023-09-04T18:05+0400
2023-09-04T18:07+0400
արցախ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
զոհ
քույր
նորածին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1305/94/13059493_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2e1e22f4bb0f750e48be46ea154e7caf.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի քույրը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շենգավիթ բժշկական կենտրոնը։«Ծանոթացե՛ք, փոքրիկ Վանեն է` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի նորածին քույրը»,–նշված է հաղորդագրության մեջ։Վահեի մայրը` 44-ամյա Լուսիկ Մանուչարյանը, պատմել է, որ ամուսնու հետ մտադրություն չեն ունեցել կրկին երեխա ունենալու, սակայն դուստրը, որը եղբոր կորուստը շատ ծանր է տանում, մի անգամ երազ է տեսել, որում եղբայրը մի նորածին աղջիկ երեխա է քրոջը տվել ու ասել. «Վերցրու նրան, որ էլ չասես` մենակ մնացի»:Խորհրդանշական երազները շարունակվել են նաև Լուսիկ Մանուչարյանի հղիության ընթացքում: Մայրը հուզված պատմել է` դժվար հղիության ընթացքում որդին անդադար երազներումայցելել է իրեն։Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Արծրուն Հակոբյանի եղբայրը. լուսանկարԿինը խոստովանում է՝ սրտի խորքում հենց աղջիկ էր ուզում ունենալ, քանի որ տարիներ հետո հոգեպես հաստատ այլևս ուժ չէր ունենա որդուն բանակ ճանապարհելու։Վահե Մխիթարյանը ծնվել է 2001 թվականի մարտի 11-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ Ընտանիքի անդրանիկ զավակն էր, ունի նաև կրտսեր քույր։ Վահե Մխիթարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի պաշտպանության համար մղված մարտերի ժամանակ` ԱԹՍ-ի պատճառած բեկորային վնասվածքից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը. լուսանկարներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1305/94/13059493_167:0:1874:1280_1920x0_80_0_0_eb26d03c7b01fea31a5b95b04f921119.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, զոհ, քույր, նորածին
արցախ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, զոհ, քույր, նորածին
«Վերցրու նրան, որ էլ չասես` մենակ մնացի». ծնվել է Արցախում զոհված Վահե Մխիթարյանի քույրը
18:05 04.09.2023 (Թարմացված է: 18:07 04.09.2023) Զոհված Վահե Մխիթարյանի մայրը խոստովանում է՝ սրտի խորքում հենց աղջիկ էր ուզում ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի քույրը։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շենգավիթ բժշկական կենտրոնը։
«Ծանոթացե՛ք, փոքրիկ Վանեն է` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի նորածին քույրը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վահեի մայրը` 44-ամյա Լուսիկ Մանուչարյանը, պատմել է, որ ամուսնու հետ մտադրություն չեն ունեցել կրկին երեխա ունենալու, սակայն դուստրը, որը եղբոր կորուստը շատ ծանր է տանում, մի անգամ երազ է տեսել, որում եղբայրը մի նորածին աղջիկ երեխա է քրոջը տվել ու ասել. «Վերցրու նրան, որ էլ չասես` մենակ մնացի»:
Խորհրդանշական երազները շարունակվել են նաև Լուսիկ Մանուչարյանի հղիության ընթացքում: Մայրը հուզված պատմել է` դժվար հղիության ընթացքում որդին անդադար երազներումայցելել է իրեն։
Կինը խոստովանում է՝ սրտի խորքում հենց աղջիկ էր ուզում ունենալ, քանի որ տարիներ հետո հոգեպես հաստատ այլևս ուժ չէր ունենա որդուն բանակ ճանապարհելու։
Վահե Մխիթարյանը ծնվել է 2001 թվականի մարտի 11-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ Ընտանիքի անդրանիկ զավակն էր, ունի նաև կրտսեր քույր։
Վահե Մխիթարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի պաշտպանության համար մղված մարտերի ժամանակ` ԱԹՍ-ի պատճառած բեկորային վնասվածքից։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։