00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը կհրաժարվի՞ ամբիցիաներից. Հակոբյանը խոսել է Վազգեն Մանուկյանի առաջարկի մասին

© Sputnik / Andranik GhazaryanՎազգեն Մանուկյանը հանրահավաքին
Վազգեն Մանուկյանը հանրահավաքին - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2023
Վազգեն Մանուկյանը հանրահավաքին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ քաղտեխնոլոգի` Համաժողովրդական շարժման մոդելը կարող է լուրջ քննարկման առարկա դառնալ, քանի որ դրա հիմքում արդեն հաջողված փորձ կա, սակայն ընդդիմության համախմբման պատրաստակամության վերաբերյալ նա դժվարանում է կարծիք հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Համաժողովրդական շարժման մոդելը կարող է կենսունակ և էֆեկտիվ լինել, քանի որ դրա հիմքում «Ղարաբաղ» կոմիտեի հաջողված մոդելն է, սակայն հարց է, թե ընդդիմությունը որքանով է պատրաստ հրաժարվելու իր ամբիցիաներից։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հնչեցրեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի` սեպտեմբերի 2–ի հանրահավաքին արված հայտարարությանը։
Նախորդ շաբաթ Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաք ժամանակ ՀՀ առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիր Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ Արցախի և Հայաստանի առջև ծառացած ծանրագույն խնդիրները լուծելու համար համաժողովրդական շարժում է պետք ձևավորել, իսկ դրա համար նախ պետք է 7-11 հոգուց կազմված կոմիտե ստեղծել։
Ըստ քաղտեխոնոլգի` Մանուկյանը նման հայտարարությունն անելիս իր առջև ունեցել է «Ղարաբաղ» կոմիտեի օրինակը, որի ժամանակ էլ քաղաքական կոնսենսուսի արդյունքում ձևավորվել էր 11 հոգանոց կոմիտե, որում ընդգրկված են եղել անհատներ` հարուստ ուղիով ու հեղինակությամբ։
«Ես կարծում եմ`այդ մոդելը կարող է աշխատել, կարող է շատ ավելի էֆեկտիվ դարձնել անցյալ տարվա դիմադրության շարժումը, որովհետև այդ պարագայում քաղաքական տարաձայնությունները և ամբիցիաները, ըստ էության, երկրորդ պլան են մղվում։ Հիմա այն փուլում ենք, որ շատ ավելի պրակտիկ և հեշտ է միավորվել ընդդեմ այս իշխանության գաղափարի շուրջ, քան հանուն ինչ–որ գաղափարի, քանի որ կյանքը ցույց է տվել, որ հանուն ինչ–որ բանի միավորման ընթացքում փորձում են կիսել «չսպանված արջի կաշին»»,–ասաց Հակոբյանը։
Ըստ էության`Մանուկյանի առաջարկը ենթադրում է բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի մեջ կնքել գործառույթների, պարտականությունների և իրավունքների շուրջ համապատասխան պայմանագիր և դրա հիման վրա ձևավորել գործադիր մարմին, որը միաժամանակ և՛ քաղաքական որոշումներ կընդունի, և՛ կիրականացնի այդ քաղաքական որոշումները։
Քաղտեխնոլոգը կարծում է, որ Վազգեն Մանուկյանի Համաժողովրդական շարժում ստեղծելու գաղափարը շատ ավելի լուրջ քննարկման առարկա կարող է դառնալ։ Սակայն, թե որքանով է ներկայիս ընդդիմությունը պատրաստ հրաժարվելու իր ամբիցիաներից, մեր զրուցակիցը դժվարանում է ասել։
«Մենք գործ ունենք ընդդիմության հետ, որը հաջողակ չէ։ Ընդդիմությունը պետք է հասկանա` ինչ-որ մի փուլ է գալիս, որ միայնակ կամ հին ճամփով, եթե փորձում ես գնալ, որևէ տեղ չես հասնում։ Նրանց նույն մեթոդոլոգիան նոր արդյունք չի կարող տալ։ Հիմա այնպիսի մի իրավիճակ է Արցախի ու Հայաստանի շուրջ, որ առանձնապես կիսելու բան էլ չկա և մեծ ամբիցիաներ դրսևորելն էլ անմտություն է»,–հավելեց քաղտեխնոլոգը։
«Ղարաբաղ» կոմիտեն ստեղծվել է 1988թ.փետրվարին՝ Հայկական ԽՍՀ-ին Ղարաբաղի վերամիավորման համար կազմակերպված հանրահավաքների ժամանակ: Առաջին կազմում ընդգրկված էին Վազգեն Մանուկյանը (այն ժամանակ գիտաշխատող), բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը և այլ գործիչներ:
Դրանից հետո կոմիտեի անդամների մի մասը բարձրացրեց Հայաստանի ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցը՝ համարելով, որ Խորհրդային Միության շրջանակներում հարցը չի կարող լուծվել։ Նոր կազմում ընդգրկվել են Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը և Համբարձում Գալստյանը, ինչպես նաև Հայոց համազգային շարժման (1991-98 թթ. իշխող ուժ) մի շարք ապագա ղեկավարներ` Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, Ալեքսան Հակոբյանը:
Լրահոս
0