https://armeniasputnik.am/20230905/bvolvory-mek-hartakum-hanrajin-hyn-banavetsh-kanckacni-erevani-qaghaqapeti-teknatsuneri-mijev-65322430.html
Բոլորը մեկ հարթակում. Հանրային ՀԸ–ն բանավեճ կանցկացնի Երևանի քաղաքապետի թեկնածուների միջև
Բոլորը մեկ հարթակում. Հանրային ՀԸ–ն բանավեճ կանցկացնի Երևանի քաղաքապետի թեկնածուների միջև
Հեռուստաընկերությունը հրավերն ուղարկել է բոլոր քաղաքական ուժերին, մի քանիսն արդեն հաստատել են։ Պատասխանի համար դեռ ժամանակ կա։ 05.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-05T11:34+0400
2023-09-05T11:34+0400
2023-09-05T12:58+0400
քաղաքապետ
ընտրություններ
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
թեկնածու
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1333/67/13336759_1:0:1999:1124_1920x0_80_0_0_1a9d033d0de45fd1365e6fa7e8e6a03f.png
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը Երևանի քաղաքապետի 14 թեկնածուի միջև մեծ բանավեճ կանցկացնի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից։Այն տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին։Նշեցին, որ այս տարի բանավեճն անցկացվելու է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ, նրանց միջազգային խորհրդատվությամբ։Հավելենք, որ Երևանի քաղաքապետի 14 թեկնածուից 1-ը` «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը, կալանքի տակ է (մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ. խմբ.)։ Թե ով հանդես կգա նրա փոխարեն, դեռ հայտնի չէ։Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17–ին։ Դրանց մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.«Հանրային ձայն» կուսակցություն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն«Արդար Հայաստան» կուսակցություն«Հաղթանակ» կուսակցություն«Ուժը հայրենյաց» կուսակցությունՀայաստանի եվրոպական կուսակցություն«Ազգային առաջընթաց» կուսակցություն«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն«Հանրապետություն» կուսակցություն«Միացյալ Հայաստան» կուսակցություն«Լուսավոր Հայաստան» կուսակցություն«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն«Ապրելու երկիր» կուսակցություն«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1333/67/13336759_250:0:1749:1124_1920x0_80_0_0_886ffed12fa518ab945f422c40e45f5a.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
քաղաքապետ, ընտրություններ, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, թեկնածու
քաղաքապետ, ընտրություններ, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, թեկնածու
Բոլորը մեկ հարթակում. Հանրային ՀԸ–ն բանավեճ կանցկացնի Երևանի քաղաքապետի թեկնածուների միջև
11:34 05.09.2023 (Թարմացված է: 12:58 05.09.2023) Հեռուստաընկերությունը հրավերն ուղարկել է բոլոր քաղաքական ուժերին, մի քանիսն արդեն հաստատել են։ Պատասխանի համար դեռ ժամանակ կա։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը Երևանի քաղաքապետի 14 թեկնածուի միջև մեծ բանավեճ կանցկացնի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից։
Այն տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին։
«Ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ պետք է թեկնածուների միջև բանավեճ կազմակերպվի Հանրային ՀԸ–ով։ Հրավերն ուղարկվել է բոլոր քաղաքական ուժերին, հաստատման համար վերջնաժամկետ կա, չնայած մի քանիսն արդեն դրական պատասխան տվել են։ Բանավեճն անցկացվելու է դեմ առ դեմ ձևաչափով, բոլորը մեկ հարթակում են լինելու»,– ընդգծեցին հանրային կապերի բաժնից։
Նշեցին, որ այս տարի բանավեճն անցկացվելու է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ, նրանց միջազգային խորհրդատվությամբ։
Հավելենք, որ Երևանի քաղաքապետի 14 թեկնածուից 1-ը` «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը, կալանքի տակ է (մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ. խմբ.)։ Թե ով հանդես կգա նրա փոխարեն, դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17–ին։ Դրանց մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք