Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն առանց սուրդո թարգմանության և լուսագրերի է. ՄԻՊ

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Անահիտ Մանասյանն ընդունել է Տիգրան Հակոբյանին
Անահիտ Մանասյանն ընդունել է Տիգրան Հակոբյանին - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
Անահիտ Մանասյանն ընդունել է Տիգրան Հակոբյանին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մեդիայում ատելության խոսքի, խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու 2023 թ. ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ժամանակ տրամադրվող տեղեկատվությունը լսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի չէ, մեծամասամբ բացակայում են սուրդո թարգմանությունը և լուսագրերը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Օմբուդսմանի գրասենյակից տեղեկացնում են նաև, որ հանդիպման շրջանակում քննարկվել են մեդիայում ատելության խոսքի, խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցեր։
«Պաշտպանն ընդգծել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այս խնդիրները հասցեագրելուն ուղղված կառուցակարգերի և մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը»,– նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Հանդիպման ավարտին կողմերն առանձնացրել են համագործակցության և համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները:
© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Անահիտ Մանասյանն ընդունել է Տիգրան Հակոբյանին
Защитник прав человека Анаит Манасян встретилась с председателем РАУ Тиграном Акопяном (5 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
Անահիտ Մանասյանն ընդունել է Տիգրան Հակոբյանին
Լրահոս
0