00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շահն ավելի թանկ է, քան ժողովրդավարությունը․ Եվրոպան ընդլայնում է Ռուսաստանի հետ առևտուրը

© Sputnik / Андрей АлександровՏրակտորը դաշտում
Տրակտորը դաշտում - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
Տրակտորը դաշտում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գերմանիան Ռուսաստանից պարարտանյութերի գնումներն ավելացրել է 334 տոկոսով։ Տեղական արտադրությունը չափազանց թանկ է, և Բեռլինը, փորձելով հեռանալ գազային կախվածությունից, նոր կախվածության մեջ ընկավ Մոսկվայից։ Պե՞տք է արդյոք սպասել նոր պատժամիջոցների՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Նադեժդա Սարապինա, ՌԻԱ Նովոստի

Գոնե գազը չէ

Գազի էմբարգոն ազդել է եվրոպական արդյունաբերության բոլոր ճյուղերի վրա։ Մասնավորապես, ԵՄ-ում մի քանի անգամ թանկացել է քիմիկատների արտադրությունը։ Այսպես, Գերմանիայում ծախսերն աճել են 150 տոկոսով, գրում է Bild-ը։ Ուստի պետք է ավելացնել գնումները Ռուսաստանում։
Անցյալ տարվա հուլիսից մինչև այս տարվա հունիս Բեռլինը 334 տոկոսով ավելացրել է ազոտային պարարտանյութերի ներմուծումը։ Սեզոնի ընթացքում հայրենական արտադրանքի մասնաբաժինը ընդհանուր ծավալում աճել է՝ 5,6%-ից հասնելով 18%-ի (38,5-ից մինչև 167 հազար տոննա՝ բնանյութի արտահայտմամբ), հաշվարկել է Գերմանիայի գյուղատնտեսական արդյունաբերության ասոցիացիան: Իսկ Եվրամիությունն ընդհանուր առմամբ հինգ անգամ ավելի շատ է ներկրել, քան մեկ տարի առաջ։
ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտների դեմ
Berliner Zeitung (BZ) պարբերականը ենթադրում է, որ ծավալները կշարունակեն աճել, քանի որ պատժամիջոցները պարարտանյութերին չեն վերաբերում։ Սակայն այդպիսի աճը նյարդայնացնում է «անկախության մարտիկներին»։ Գյուղատնտեսական ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարտին Մեյը նշել է, որ քիմիական նյութերի արտադրության ծախսերի մինչև 90%-ը բաժին է ընկնում կապույտ վառելիքին: Եվ, չնայած ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելու բոլոր փորձերին, Գերմանիան շարունակում է վճարել դրանց համար, միայն թե այլ ձևով։
Bild-ը հայտնում է, որ գերմանացի արդյունաբերողները չեն դիմանում մրցակցությանը և սնանկանում են։ BASF խոշորագույն քիմիական կոնցեռնն արդեն հայտարարել է Լյուդվիգսհաֆենում ամոնիակի արտադրության գործարանի փակման մասին: Վտանգված է ևս մեկ հսկա՝ SKW Stickstoffwerke Piesteritz GmbH (SKWP)-ն, որտեղ աշխատում է մոտ տասը հազար մարդ։ Գործարանը, որը «վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, խորհրդային ունեզրկումը, ԳԴՀ-ի ժամանակները», փակման սպառնալիքի տակ է անհեռատես քաղաքականության պատճառով, նշվում է հոդվածում: Սակայն հեղինակները քննադատում են ոչ թե էժան գազից հրաժարվելը, այլ այն, որ կառավարությունը չի արգելել «արյունոտ պարարտանյութերը»։

Ընտրություն չկա

Առանձին երկրամասերի Էկոնոմիկայի նախարարներն ու քաղաքապետները կառավարությունից վճռական գործողություններ են պահանջում։ Վստահեցնում են, թե իբր Ռուսաստանն իր հայեցողությամբ է սահմանում գազի ներքին գները, և այդպիսով շուկան հեղեղելու է էժան պարարտանյութերով։ Դա եվրոպական ձեռնարկություններին ստիպում է առնվազն կրճատել արտադրությունը։ Սակայն կոչերն առայժմ արդյունք չեն տվել։
Փորձագետները նշում են, որ Եվրոպան այլընտրանք չունի։ Արտադրական ճգնաժամը սկսվել է դեռ անցյալ տարի, իսկ ընթացիկ իրադարձությունները միայն երկարաժամկետ հետևանքներն են։
ԵՄ-ն ևս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
Շուկայական կառուցվածքը ձեռնարկությունների եկամուտների վերահսկում չի ենթադրում, ուստի արդյունաբերական ոլորտները փորձում են կորուստները փոխհատուցել միմյանց հաշվին: «Հանքային պարարտանյութեր արտադրողներին այս տարի գազի գնի իջեցումը չի օգնել, էներգետիկ ընկերությունները շարունակում են այն վաճառել նախորդ ամիսների բարձր տոկոսադրույքներով: Նրանք ավելի շատ շահույթ են ստանում, իսկ քիմիական գործարաններըպարզապես գոյատևում են»,- բացատրում է անկախ արդյունաբերական փորձագետ Լեոնիդ Խազանովը։
Նման պայմաններում ռուսական պարարտանյութերի արգելքը վերջին հարվածը կլինի երկրի գյուղատնտեսությանը։ Ֆերմերները չեն կարողանա դրանք գնել բարձր սակագներով, կսկսենկորցնել բերքը կամ սնանկանալ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը պարարտանյութերի հուսալի մատակարար է, շահագրգռված է երկարաժամկետհամագործակցության հարցում և ի վիճակի է աշխատել փոխշահավետ պայմաններով, նշում է Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի«Թվային տեխնոլոգիաները լոգիստիկայում» լաբորատորիայի ղեկավար Դմիտրի Տարասովը: Սակայն, նրա կարծիքով, նոր էմբարգոյի ներդրումը շատ հավանական է։ Իհարկե, դա հարված կհասցնի ԵՄ երկրների տնտեսությանը, բայց անտրամաբանական քաղաքականացված որոշումները նրանց համար նորություն չեն։

Մեզ համար մի անհանգստացեք

Այնուամենայնիվ, նույնիսկ իրադարձությունների նման զարգացման դեպքում ռուս արտադրողները չեն տուժի, վստահ են վերլուծաբանները: «Նրանք կվերակենտրոնանան նոր գործընկերների վրա, որոնց թվում են զարգացող երկրները, որոնք չունեն գազային և նավթաքիմիական արդյունաբերություն և պատրաստի արտադրանքի կարիք ունեն»,-կարծում է Տարասովը: Դրանց թվում են Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի պետությունները։
Ռուսական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեևը հիշեցնում է, որ ռուսական քիմիկատները վաճառվում են ավելի քան հարյուր երկրներում: Համաշխարհային արտահանման մեջ Ռուսաստանից կարբամիդի մասնաբաժինը կազմում է 12%, կալիումի քլորիդինը՝ 20%: Ոլորտի առաջատարները՝ «Եվրոքիմը», «ՖոսԱգրոն» և «Ակրոնը», գործընթացների զարգացման և թվայնացման նորագույն ռազմավարություններ են կիրառում: «ՖոսԱգրոն» ապացուցել է, որ այդ կորպորացիաները կարող են գերշահույթ ստանալ։ Երեք-չորս տարվա ընթացքում նրանք նախատեսում են արտադրությունը ավելացնել մինչև35-37 միլիոն տոննա»,-ավելացնում է փորձագետը։
ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տալիս Ռուսաստանից պարարտանյութերի արտահանման 70% աճ: Հիմնական գնորդները շարունակում են մնալ Հնդկաստանը, Թուրքիան և Վիետնամը։ Խոշորագույն ներմուծողը Բրազիլիան է, իսկ հիմա նաև Աֆրիկյան միությունն է մատակարարումների ընդլայնում մշակում։
15 տարվա ընթացքում երկու անգամ ավելացրել է արտադրությունն այս բնագավառում։ Հինգ տարվա ընթացքում նախատեսվում է ավելի քան երկու տրիլիոն ռուբլի ներդնել։ «Դա թույլ կտա կրկնապատկել շրջանառությունն ու շահույթը»,-նշում է Տիմոֆեևը: Ներկայումս ռուսական ընկերությունները զբաղեցնում են համաշխարհային շրջանառության վեց-յոթ տոկոսը և Չինաստանից հետո երկրորդ տեղում են:
Քիմիական նյութերի պահանջարկը ինչպես Ռուսաստանում, այնպեսէլ ամբողջ աշխարհում ամեն տարի ավելանում է10-20%-ով։ Փորձագետների կարծիքով՝ ագրոարդյունաբերական համալիրի հաջողությունների շնորհիվ սպառումը կաճի տարեկան10-15%-ով։ Ուստի նույնիսկ եվրոպական շուկայի պոտենցիալ կորուստը ոչ մի կերպ չի ազդի արտադրության վրա։
Լրահոս
0