Վթար Երևանում. ավտոբուսի ու ավտոմեքենաների բախման հետևանքով 2 մարդ է տուժել

Վթար Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
Վթար Երևանում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանում` Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է սեպտեմբերի 4-ին` ժամը 22։13-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Zhong Tong»› մակնիշի ավտոբուսը, «VAZ» (վարորդ՝ Վ․ Ե․) և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Երևանում թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել ուղևորին
Լրահոս
0