Զախարովան թվարկել է հայ–ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխման մեթոդները

© Sputnik / Asatur YesayantsՀայ–ադրբեջանական սահման
Հայ–ադրբեջանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ ՀՀ–ում եվրոպացի դիտորդների աշխատանքն այդքան էլ արդյունավետ չէ, և դա փաստում է Սոթքի մոտ տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքը։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վստահեցնում է` հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխման մեթոդներն են ՌԴ-ի աջակցությամբ սահմանագծումը և սահմանազատումը, վստահության ամրապնդման միջոցները, ՀԱՊԿ առաքելության տեղակայումը։ Այս մասին նա հայտարարեց ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան հայտարարեց, որ գնդակը Երևանի դաշտում է, դաշինքի մյուս անդամներն էլ արդեն հայտնել են այս քայլին իրենց պատրաստակամությունը։
Նա անդրադարձավ Սոթքի մոտ տեղի ունեցած վերջին դեպքերին, երբ ադրբեջանական ԶՈւ գնդակոծության հետևանքով հայկական կողմում զոհեր և վիրավորներ եղան։
«Մենք ցավակցություն ենք հայտնում զոհված հայ զինվորների ընտանիքներին։ Կողմերին էլ կոչ ենք անոմ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի, մարդկային կորուստների հանգեցնել»,– նշեց Զախարովան։
Նա ընդգծեց` Սոթքի մոտ տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանում եվրոպացի դիտորդների աշխատանքի ցածր արդյունավետությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածում անհրաժեշտ է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել։
Հիշեցնենք` փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան:
Լրահոս
0