https://armeniasputnik.am/20230906/anna-hakvobjany-meknel-e-kiev-masnakcelu-arajin-tiknanc-ev-amusinneri-gagatnazhvoghvovin-65368792.html
Աննա Հակոբյանը մեկնել է Կիև` մասնակցելու «Առաջին տիկնանց և ամուսինների» գագաթնաժողովին
Աննա Հակոբյանը մեկնել է Կիև` մասնակցելու «Առաջին տիկնանց և ամուսինների» գագաթնաժողովին
ԶԼՄ–ներում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանի տիկինը։ 06.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-06T11:31+0400
2023-09-06T11:31+0400
2023-09-06T11:32+0400
աննա հակոբյան
ուկրաինա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1943/86/19438647_0:0:1024:577_1920x0_80_0_0_ff79936ae0811f75d431bca13ad9b9ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կիևում մասնակցելու է «Առաջին տիկնանց և ամուսինների» ամենամյա գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք գագաթնաժողովի կայքում։Այն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ ագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր, օրինակ` պատերազմը և հոգեկան առողջությունը, արվեստը և հոգեկան առողջությունը, ապագա սերունդը և հոգեկան առողջությունը և այլն։Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանի տիկինը։ Պարզելու համար՝ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը, Sputnik Արմենիան կապ հաստատեց Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանի հետ, որն ընդգծեց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ տիկնոջ անձնական այցերից և ամեն բան չէ, որ իրեն հայտնում են։ Սարուխանյանի խորհրդով մենք գրեցինք Հակոբյանի «Ֆեյսբուքի» էջին, սակայն մեր նամակն անպատասխան է մնացել։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1943/86/19438647_73:0:984:683_1920x0_80_0_0_1cf77c2eb0c65270a29323ed9ccc22bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աննա հակոբյան, ուկրաինա
Աննա Հակոբյանը մեկնել է Կիև` մասնակցելու «Առաջին տիկնանց և ամուսինների» գագաթնաժողովին
11:31 06.09.2023 (Թարմացված է: 11:32 06.09.2023) ԶԼՄ–ներում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանի տիկինը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կիևում մասնակցելու է «Առաջին տիկնանց և ամուսինների» ամենամյա գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք
գագաթնաժողովի կայքում։
Այն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ ագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր, օրինակ` պատերազմը և հոգեկան առողջությունը, արվեստը և հոգեկան առողջությունը, ապագա սերունդը և հոգեկան առողջությունը և այլն։
2023 թվականի գագաթնաժողովին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ալբանիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Չեխիայի և այլ երկրների առաջնորդների տիկնայք։ Ներկա են լինելու նաև Դանիայի, Սլովակիայի, Սլովենիայի և այլ երկրների կին առաջնորդների ամուսիններն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանի տիկինը։
Պարզելու համար՝ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը,
Sputnik Արմենիան կապ հաստատեց Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանի հետ, որն ընդգծեց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ տիկնոջ անձնական այցերից և ամեն բան չէ, որ իրեն հայտնում են։
Սարուխանյանի խորհրդով մենք գրեցինք Հակոբյանի «Ֆեյսբուքի» էջին, սակայն մեր նամակն անպատասխան է մնացել։