00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3 խմբակցություն Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը

© PhotoՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
Բաժանորդագրվել
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել են նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը:
«Ստացվում է` միասնական թեկնածու է, սակայն խմբակցություններով առանձին որոշումներ ենք կայացրել և փաստաթղթերի համապատասխան փաթեթը հանձնել ԱԺ նախագահի պաշտոնակատարին»,– ավելացրեց Հակոբյանը։
Ըստ նրա` հենց Սամվել Շահրամանյանի թեկնածությունն են առաջադրել` կարևորելով կոնսենսուսային նախագահի թեկնածու ունենալը։
«Արցախում ռազմական դրության պայմաններում որևէ մեկն իրավունք չուներ պետականության հիմքերը խարխլելու, և դրա համար շատ կարևոր էր, որպեսզի Արցախի բոլոր խմբակցությունները ներկայացնեին ժողովրդի կամքը։ Այդ պատճառով մեր կուսակցությունն այս օրերին հրավիրել էր գործադիր մարմնի նիստ, որտեղ որոշում կայացրինք` հանդիպելու ժողովրդի հետ։ Ստեփանակերտից դուրս հանդիպումները տեղի ունեցան օնլայն»,– նշեց Մետաքսե Հակոբյանը` ավելացնելով, որ իրենց համար շատ կարևոր է, որ այս պահին լայն կոնսոլիդացիա լինի Արցախում` և քաղաքական ուժերի, և ժողովրդի շուրջ։
Նա նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 5–ին ընդդիմադիր երեք խմբակցությունները` ՀՅԴ, «Արցախի ժողովրդական կուսկացություն» և «Արդարություն» խմբակցությունները հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ։
Սամվել Շահրամանյանը հանդիպել է նաև իշխող՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ։ Պաշտոնական տեղեկություն դեռ չկա, սակայն Հակոբյանը կարծում է, որ այդ խմբակցությունը ևս կառաջադրի նույն թեկնածունին։
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» խմբակցութանը, ապա Մետաքսե Հակոբյանը տեղեկություն չունի նրանց որոշման մասին։
Թե երբ կլինի ԱՀ նոր նախագահի ընտրության օրը, նա նշեց, որ այս պահին թեկնածուների առաջադրման առաջին փուլը դեռ ավարտված չէ, սակայն հավանական ժամկետը կարող է լինել սեպտեմբերի 9–ը։
Արցախում փոխվել է դիրքորոշում, Արցախը բռնել է պայքարի ուղին. քաղաքագետ
«Չի բացառվում, որ այդ օրը լինի, քանի որ ըստ Արցախի սահմանադրական բարեփոխումների այն հոդվածով, որով մենք հիմա ընտրություն ենք կատարելու, 3 օր հնարավորություն է տրվում` ընդունելու գործող նախագահի հրաժարականը, որից հետո 7 օրվա ընթացքում և ոչ ուշ, քան 10 օրում պետք է տեղի ունենա նոր նախագահի ընտրություն»,– տեղեկացրեց Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։
Լրահոս
0