00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էդգար Սևիկյանը չի հրաժարվել ՌԴ-ի հավաքականից, նա պարզապես ընտրել է Հայաստանի հավաքականը

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցԷդգար Սևիկյան
Էդգար Սևիկյան - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
Էդգար Սևիկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում 3 օրվա տարբերությամբ 2 շատ կարևոր հանդիպում է անցկացնելու նախ Թուրքիայի, ապա Խորվաթիայի հավաքականների հետ։ Ո՞վ խաղադաշտ դուրս կգա մեր հավաքականի կազմում, ո՞վ կարող է համալրել մեր թիմը մի քանի օր անց։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի, Sputnik – Խաչիկ Չախոյան. Առնվազն մեկ նորեկ՝ Էդգար Սևիկյանը, մեր հավաքականի կազմում կլինի, բայց արդեն հոկտեմբերին կայանալիք խաղերի ժամանակ։ Իսկ Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերում մեր հավաքականի կորիզը կազմել են այն ֆուտբոլիստները, որոնք արդեն երեք խաղ են անցկացրել խմբային փուլում։
Այն, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ֆուտբոլիստների ընտրության հարցում այնքան էլ մեծ հնարավորություններ չունի, գաղտնիք չէ։ Այդ պատճառով էլ հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների ցուցակը շատ կարևոր նշանակություն ունի։ Իհարկե ընտրությունը պատկանում է միայն մարզչին ու նրա օգնականներին, բայց պարզ է, որ յուրաքանչյուր մարզիչ իր թիմի կազմում ուզում է տեսնել տվյալ պահին պատրաստ ու լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների։
Եվրո-2024. ՀՀ ֆուտբոլի հավաքականը սկսել է պատրաստվել Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերին
Պետրակովը նախ հրապարակեց 24 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակը, որում նկատելի էր Վբեյմար Անգուլոյի վերադարձը հավաքական, հետո էլ ավելացրեց Հովհաննես Հարությունյանի անունը, որը ապաքինվել էր վնասվածքից։ Սպասվում էր, որ հրավիրվածների ցուցակում կլինի ռուսական «Պարի ՆՆ» թիմի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը, բայց այս ագամ նրա անունը բացակայում էր։ Սակայն դա չէր նշանակում, որ Սևիկյանի անվան հետ կապված աղմուկ չի բարձրանալու։ Էդգարը մինչև ցուցակի հրապարակումն արդեն հայտարարել էր, որ որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Եվ հենց այս պայմաններում Սևիկյանը հրավեր ստացավ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինից։
Դժվար է միանշանակ գնահատական տալ Կարպինի որոշմանը. միգուցե Սպերցյանի, Տիկնիզյանի և Գեորգի Հարությունյանի օրինակները ստիպել էին ավելի ուշադիր լինել հայազգի ֆուտբոլիստների նկատմամբ։ Չէ՞ որ այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կարող էր համալրել Ռուսաստանի հավաքականը։ Տիկնիզյանն ընդհանրապես արդեն հանդես էր եկել Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, բայց այդպես էլ ազգային հավաքական չհրավիրվեց։
Չմոռանանք, որ Ռուսաստանի հավաքական թիմերը ներկա պահին գտնվում են ՈւԵՖԱ-ի սահմանափակումների ներքո, և ֆուտբոլիստների համար իրենց դրսևորվելու միակ տարբերակը ակումբներում հանդես գալն է։ Բայց հավաքականների մակարդակով խաղերում ֆուտբոլիստի խաղային որակները նկատվում են անհամեմատ շուտ։ Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի կազմում մի քանի խաղ անցկացնելուց հետո արդեն գերմանական ու իտալական մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում հայտնվեց, նույնը Էդուարդ Սպերցյանի մասին կարող ենք ասել։ Ճիշտ է, այս ֆուտբոլիստները դեռևս չեն տեղափոխվել եվրոպական ակումբներ, բայց կարծում ենք, որ դա սարերի հետևում չէ։
Էդգար Սևիկյանի պայմաններում էլ, երբ հայազգի ֆուտբոլիստը հրապարակեց իր որոշումը՝ Հայաստանի հավաքականն ընտրելու մասին, ոմանք դա որակեցին որպես հրաժարում՝ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալուց։ Մեծ հաշվով, այս դեպքում «ընտրել» կամ «հրաժարվել» բառերի իմաստը նույնն է, բայց եղան մարդիկ, որոնք «հրաժարվելը» շեշտեցին Սևիկյանին ինչ-որ տեղ մեղավոր համարելու համար։ Նույնիսկ Հայաստանի հավաքականից հրավեր չստանալու պայմաններում նա հայտարարեց, որ ուզում է խաղալ Հայաստանի ընտրանու կազմում։ Սա Էդգարի ընտրությունն է և վերջ։ Առավել ևս, որ հայ ֆուտբոլիստը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի հավաքական իրեն հրավիրելու և այն ամենի համար, ինչը որ ինքը ստացել է այս երկրում մարզվելու ու խաղալու ընթացքում։
Բացի այդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց, որ Էդգար Սևիկյանի հետ բանակցություններ վարել է, և ներկայումս աշխատանքներ են տարվում փաստաթղթային հարցերը լուծելու ու Էդգարի սպորտային քաղաքացիությունը փոխելու համար։ Եվ հենց այդ պատճառով է, որ Սևիկյանը հրավեր չի ստացել սեպտեմբերին կայանալիք խաղերի համար։ Իսկ հոկտեմբերին արդեն բոլոր հարցերը լուծված կլինեն, և հայ ֆուտբոլիստը հնարավորություն կստանա հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
Ռուսական «Спорт-Экспресс» - ին տված վերջին հարցազրույցում, խոսելով Սևիկյանի որոշման մասին, Վալերի Կարպինն ընդգծել է, որ նորմալ երևույթ է համարում մարզական քաղաքացիության փոփոխությունը և մարդկային տեսանկյունից ոչ մեկին չի դատապարտում:
Հիմա արդեն պարզ է, որ հոկտեմբերին կայանալիք Լատվիա-Հայաստան խաղին Սևիկյանը կհրավիրվի Հայաստանի հավաքական։ Կխաղա թե ոչ մեր ընտրանու կազմում՝ կորոշեն մարզիչները։ Բայց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հերթական տուրում Սևիկյանի խփած գնդակը «Ռուբինի» դարպասը ապացուցում է, որ հայ ֆուտբոլիստը իրոք կարող է ուժեղացնել Հայաստանի հավաքականը։
Լրահոս
0