ԵԽ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ԼՂ–ում փաստահավաք առաքելության անհրաժեշտություն է տեսնում

© Photo : X / Armenia in Council of EuropeԴեսպան Արման Խաչատրյանը
Դեսպան Արման Խաչատրյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
Դեսպան Արման Խաչատրյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմեն Խաչատրյանը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է վերացնի շրջափակումը և կատարի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը Եվրոպայի խորհրդում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ քննարկումներ են անցկացվել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ նախարարների կոմիտեի Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը։
«Քննարկումներ են եղել նաև Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Ադրբեջանի նպատակն է էթնիկ զտումներ իրականացնել։ Անհրաժեշտ է փաստահավաք առաքելություն տեղակայել»,– նշել է Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ պետք է վերացնել շրջափակումը, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի վճիռները։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Լրահոս
0