https://armeniasputnik.am/20230906/em-n-lgh-i-veraberjal-hajtararutjun-e-taratsel-ev-kvochvov-dimel-hhin-u-adrbejanin-65383856.html
ԵՄ–ն ԼՂ–ի վերաբերյալ հայտարարություն է տարածել և կոչով դիմել ՀՀ–ին ու Ադրբեջանին
ԵՄ–ն ԼՂ–ի վերաբերյալ հայտարարություն է տարածել և կոչով դիմել ՀՀ–ին ու Ադրբեջանին
Եվրամիությունը կարևորում է տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցերի շուրջ Բաքվի և Ստեփանակերտի... 06.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-06T16:04+0400
2023-09-06T16:04+0400
2023-09-06T16:09+0400
հայաստան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
եվրամիություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/05/65349731_0:49:1600:949_1920x0_80_0_0_9ea438f46a3309641979105d030e8165.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի իշխանությունների` Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն։ Այս և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Եվրամիությունը։«ԵՄ-ն կրկնում է իր կոչը՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չսրվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու արդարադատության միջազգային դատարանի որոշմանը»,– ասված է հայտարարությունում։Նշվում է, որ դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները Լեռնային Ղարաբաղում օրեցօր պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար։ ԵՄ-ն ցավով նշում է նաև, որ խոչընդոտվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը։Ըստ հայտարարության` ԵՄ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը և կողմերին հորդորում է խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության։ԵՄ–ն կարևորել է նաև տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցերի շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը:Հայտարարությունում նշում է նաև, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել առկա հումանիտար խնդիրները:ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանմանը և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:Նշվում է, որ չպետք է կորցնել վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ձեռք բերված թափը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/05/65349731_0:0:1424:1067_1920x0_80_0_0_87b52af9e4d3d6bbe9c5fe7258a2d843.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, եվրամիություն
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, եվրամիություն
ԵՄ–ն ԼՂ–ի վերաբերյալ հայտարարություն է տարածել և կոչով դիմել ՀՀ–ին ու Ադրբեջանին
16:04 06.09.2023 (Թարմացված է: 16:09 06.09.2023) Եվրամիությունը կարևորում է տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցերի շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի իշխանությունների` Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն։ Այս և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել
Եվրամիությունը։
«ԵՄ-ն կրկնում է իր կոչը՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չսրվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու արդարադատության միջազգային դատարանի որոշմանը»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները Լեռնային Ղարաբաղում օրեցօր պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար։ ԵՄ-ն ցավով նշում է նաև, որ խոչընդոտվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը։
Ըստ հայտարարության` ԵՄ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը և կողմերին հորդորում է խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության։
«ԵՄ-ն կրկնում է զսպվածության և ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսության իր կոչերը։ Անհրաժեշտ են մշտական ջանքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով՝ ի շահ քաղաքացիական բնակչության»,– գրված է հայտարարությունում:
ԵՄ–ն կարևորել է նաև տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցերի շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը:
Հայտարարությունում նշում է նաև, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել առկա հումանիտար խնդիրները:
ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանմանը և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:
Նշվում է, որ չպետք է կորցնել վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ձեռք բերված թափը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։