https://armeniasputnik.am/20230906/futbvolist-tigran-barseghjany-chi-masnakci-azgajin-havaqakani-arajika-handipumnerin-65389947.html
Ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին
Ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին
Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: 06.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-06T17:18+0400
2023-09-06T17:18+0400
2023-09-06T17:19+0400
տիգրան բարսեղյան
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
հայաստանի ազգային հավաքական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/04/42852936_0:0:1600:901_1920x0_80_0_0_284df60a0ab5141ae44e94d9d9f00c3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի, Sputnik-Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը չի մասնակցելու մեր ընտրանու առաջիկա խաղերին Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ։ Հայտնի է դարձել, որ Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ է դարձել, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին: Երեք օր անց Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է աշխարհի 2022 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանու հետ։ Ներկա դրությամբ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր տրամադրության տակ ունի 23 ֆուտբոլիստ։Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք ընտրական հանդիպում է անցկացրել` Երևանում պարտվել է Թուրքիային (1:2), բայց հետո երկու հաղթանակ տարել Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) նկատմամբ: Երեք խաղից հետո Հայաստանը 6 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում խմբում։ Խմբի ֆավորիտը Խորվաթիայի հավաքականն է, որն ունի 4 միավոր ունի և մեկ խաղ պակաս է անցկացրել։Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել Թուրքիայի հավաքականի հետ խաղին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/04/42852936_0:0:1420:1065_1920x0_80_0_0_b5d2a905b53bbf12d4c7fe2b56177a4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տիգրան բարսեղյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ազգային հավաքական
տիգրան բարսեղյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ազգային հավաքական
Ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին
17:18 06.09.2023 (Թարմացված է: 17:19 06.09.2023) Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի, Sputnik-Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը չի մասնակցելու մեր ընտրանու առաջիկա խաղերին Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ։ Հայտնի է դարձել, որ Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով:
Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ է դարձել, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին:
Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիա է մեկնելու վաղը՝ սեպտեմբերի 7-ին, իսկ հանդիպումը թուրք ֆուտբոլիստների հետ կայանալու է սեպտեմբերի 8-ին։
Երեք օր անց Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է աշխարհի 2022 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանու հետ։ Ներկա դրությամբ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր տրամադրության տակ ունի 23 ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք ընտրական հանդիպում է անցկացրել` Երևանում պարտվել է Թուրքիային (1:2), բայց հետո երկու հաղթանակ տարել Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) նկատմամբ: Երեք խաղից հետո Հայաստանը 6 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում խմբում։ Խմբի ֆավորիտը Խորվաթիայի հավաքականն է, որն ունի 4 միավոր ունի և մեկ խաղ պակաս է անցկացրել։