Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն

© Photo : press office of the MoD of RAՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
ՀՀ ՊՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Այն անցկացվելու է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում։
Նշվում է, որ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:
Լրահոս
0