ՀՀ ԱԽ քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է ներկայացրել Լիտվայի դեսպանին

© Photo : Facebook / ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of ArmeniaՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասին (5 սեպտեմբերի 2023)․ Երևան
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասին (5 սեպտեմբերի 2023)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմեն Գրիգորյանը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«ԱԽ քարտուղարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ և կարևորել Հայաստան-Լիտվա երկկողմ համագործակցությունը։ Դեսպանն իր հերթին հայտնել է, որ շարունակելու է բոլոր ջանքերը ներդնել՝ Հայաստան-Լիտվա ինչպես բարեկամական, այնպես էլ համագործակցային ամուր հարաբերությունների պահպանման և զարգացման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերջին սրացումները և անդրադարձել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին։
Լրահոս
0