Իրանցի գեներալը բարձր է գնահատել Բելառուսում անցկացված ՀԱՊԿ զորավարժությունները

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԶորավարժությունների մասնակից
Զորավարժությունների մասնակից - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
Զորավարժությունների մասնակից
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման ժամանակ հաշվի է առնվում ժամանակակից հակամարտությունների փորձը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ստորաբաժանումների` Բելառուսում անցկացված զորավարժություններն արժեքավոր փորձը փոխանակելու հնարավորություն տվեցին մասնակիցներին: Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին` այս հայտարարությունն է արել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի սպա, գեներալ Նասեր Բուխլուլին։
«Կարող եմ ասել, որ ՀԱՊԿ զորավարժությունները լավ անցան։ Բոլոր մասնակից երկրների զինված ուժերն իրենց հմտություններն օգտագործեցին ամենաբարձր մակարդակով։ Հրամանատարից մինչև զինվոր իրենց առաջադրանքը կատարեցին ամենաբարձր մակարդակով», - ասել է իրանցի գեներալը Բրեստսկի զորավարժարանում զորավարժությունների մարտավարական դրվագի խաղարկումից հետո:
Նշենք, որ զորավարժություններին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորախմբերը: Բացի այդ երկրներից, ՀԱՊԿ-ին անդամակցում է նաև Հայաստանը, որը չի մասնակցել ինչպես այս, այնպես էլ նախորդ զորավարժություններին (մի քանի ամիս շարունակ Երևանը հետևողականորեն նվազեցնում է իր փոխգործակցության մակարդակը կառույցում):
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը լրագրողներին ասել էր, որ գերազանց է գնահատում ՀԱՊԿ զորավարժությունները, որոնք անցկացվում են Բելառուսի տարածքում:
Հիշեցնենք` Բելառուսի տարածքում սեպտեմբերի 1-6-ը ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում անցկացվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2023» վարժանքներ, հետախուզության ուժերի և միջոցների հետ «Որոնում-2023» հատուկ վարժանքներ, նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների հետ «Էշելոն-2023» հատուկ վարժանքներ, ռադիոքիմիական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ ձևավորմամբ «Արգելապատնեշ-2023» հատուկ վարժանքներ:
ԱՄՆ-ի հետ զորավարժություն անցկացնելու Երևանի ծրագիրը զգուշավորություն է առաջացնում. Պեսկով
Լրահոս
0