00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Սիմոն Բաբայան
Մեզ համար մտահոգիչ է և անընդունելի․Բաբայան
17:27
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խեղճ «3-րդ մաս»՝ «Հնդկաստան» էինք կոչում, հիմա էլ հնդիկները վերանվանում են իրենց երկիրը

«Հայրենիք» կինոթատրոնը - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
«Հայրենիք» կինոթատրոնը
Բաժանորդագրվել
Հիմա արդեն շատերը չեն էլ հիշում, որ 1980-ականներին ողջ Հայաստանը երգում էր «Ջիմի, Ջիմի, աչա, աչա» երգը «Դիսկո պարողը» հնդկական կինոնկարից։ Իշխում էր այն կարծիքը, որ այդ «Ջիմիին» ամենից շատ սիրում էին Երևանի «3-րդ մաս» թաղամասի բնակիչները, որտեղ հնդիկ դերասանները այնպիսի ժողովրդականություն էին վայելում, որին կնախանձեին նույնիսկ 2018 թվականի թավշյա հեղափոխության առաջնորդները։
Բայց այսուհետ «3-րդ մասն» այլևս դժվար կլինի Հնդկաստան անվանել։ Ոչ թե այն պատճառով, որ իսպառ մարել է հետաքրքրությունը Բոլիվուդի կինոարտադրանքի նկատմամբ։ Պարզապես հնդիկները որոշել են փոխել իրենց երկրի անունը, և եթե մի քանի օրից երկրի խորհրդարանը հավանություն տա այդ նախաձեռնությանը, Հնդկաստանը պաշտոնապես կկոչվի Բհարատ։
Խեղճ «3-րդ մաս»՝ «Հնդկաստան» էինք կոչում, նորից պիտի փոխենք անունը. հնդիկները վերանվանում են իրենց երկիրը
Էնպես չի, որ պետության վերանվանումը արտառոց երևույթ է։ Պատճառներն էլ տարբեր են։ Մակեդոնիան, օրինակ, ի վերջո Հյուսիսային Մակեդոնիա դարձավ, որովհետև շատ մեծ էր Հունաստանի դժգոհությունն ու ճնշումը։ Հոլանդիան պաշտոնապես վերածվեց Նիդեռլանդների, քանզի պատմաբանները վաղուց էին պնդում՝ ախր, «Հոլանդիա» աշխարհագրական անվանումը վերաբերում է ընդամենն առանձին շրջաններին։ Թուրքիան հասավ այն բանին, որ երկիրը պաշտոնապես կոչեն Թուրքիե` նաև խուսափելով հնդկահավի հետ համեմատությունից, բայց ճիշտն ասած, չեմ տեսել, որ աշխարհի առաջատար անգլալեզու լրատվամիջոցները կատարեն թուրքերի պահանջը։ Չեխական հանրապետության իշխանություններն էլ արդեն մի քանի տարի է հորդորում են բոլորին օգտագործել Չեխիա բառը, սակայն նույնիսկ իրենց վարչապետը չի թաքցրել իր անհամաձայնությունը, փաստելով՝ այդ Չեխիան բոլորը շփոթում են Չեչնիայի հետ։ Ծանոթ պատկեր է՝ արտասահմանում մեզ հարցնում են. «Որտեղի՞ց եք», ասում ես «Արմենիա», արձագանքում են՝ «Աաա, Ռոմե՜նիա»։
Հնդկաստանը, իհարկե, Չեխիայի, Նիդեռլանդների և Հյուսիսային Մակեդոնիայի հետ չես համեմատի։ Բնակչության թվով գրեթե գերազանցում է Չինաստանին, իսկ տարածքով աշխարհում յոթերորդն է։ Իր անվանումը, ինչպես պնդում է մասնագետների մեծ մասը, ստացել է Ինդոս գետից։ Փորձեք կռահել՝ ավելի քան 3 հազար կիլոմետրանոց այդ գետի ո՞ր տոկոսն է բաժին հասնում Հնդկաստանին։ Չեք հավատա՝ ընդամենը 5 տոկոսը։ Գետի ընդհանուր երկարության երկու տոկոսն էլ Չինաստանի տարածքում է և, ուրեմն կարելի է փաստել, որ Ինդոսը 93 տոկոսով պակիստանյան գետ է։ Այսինքն, Հնդկաստանի անունը ծագել է այն գետից, որն այժմ գրեթե ամբողջությամբ հոսում է նրա ավանդական հակառակորդ Պակիստանի տարածքով։ Երևի առանց իմ օգնության էլ մտաբերեցիք մեր վարչապետի հետաքրքիր դատողությունները Արարատի և Արագածի մասին։
Իհարկե, երկրի անունը փոխելու՝ Հնդկաստանի իշխանությունների մտադրությունն ամենևին էլ Ինդոս գետի հետ չի կապված։ Պառլամենտի պատգամավորներից մեկն ասել է. «Պիտի անպայման փոխենք մեր սահմանադրությունը, որովհետև «Հնդկաստան» անվանումը, որն օգտագործում էին անգլիացիները, գաղութատիրության և ստրկության խորհրդանիշն է։ Իսկ մեր երկիրը հազարամյակներ շարունակ կոչվել է Բհարատ»։ Հնդիկ խորհրդարանականը, իհարկե, միանգամայն արդարացի է։ «Բհարատ» անվանումը հնագույն էպոսներից է գալիս։ Գեղեցիկ պատմություն է։
Ժուկով-ժամանակով ներկա Հնդկաստանի տարածքում գահակալում էր Բհարատ անունով հզոր ու բարի թագավորը։ Աստվածավախ էր. հրաժարվում է գահից և դառնում ճգնավոր։ Մի օր անտառում փրկում է եղջերուի ձագին, տանում տուն, խնամում ու այնքան է կապվում նրան, որ ըստ առասպելի, հաջորդ կյանքում ինքն էլ է եղջերու դառնում։ Իսկ հետո կրկին ծնվում է որպես մարդ, այն էլ ինչպիսի մարդ՝ աշխարհի տիրակալ։ Հենց նրանից է սկսվում բհարատների գերդաստանը, ու երկիրը, որտեղ բնակվում էր բհարատների թագավորական ցեղը, այդպես էլ կոչվում է՝ Բհարատ։
Ոմանք արդեն կատակում են՝ հանկարծ առճակատում չսկսվի վերանվանված Հնդկաստանի և Բրազիլիայի միջև։ Միանգամից կհարցնեք՝ ինչո՞ւ հենց Բրազիլիայի։ Հաստատ գիտեք, որ կա այդպիսի կազմակերպություն, որը կոչվում է ԲՐԻԿՍ՝ անդամ 5 երկրների անվանումների առաջին տառերով։ «Բ»-ն, բնականաբար, Բրազիլիան է։ Բա հիմա ի՞նչ պիտի անեն, եթե Հնդկաստանի անունը դառնա Բհարատ ու այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հանկարծ ասի՝ այսուհետ առաջին տառը մերն է, որովհետև մենք վաղուց արդեն միջուկային երկիր ենք, վերջերս էլ լուսնի վրա ենք մեր պատրաստած սարքն իջեցրել, իսկ դուք՝ բրազիլիացիներդ, բացի ֆուտբոլից, ի՞նչ ունեք։
Սա, իհարկե, կատակ է, բայց երբեմն մարդ մտածում է՝ մենք էլ մեր երկրի անունը չփոխե՞նք։ Մանավանդ, որ տարիներ առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկում էր նոր Սահմանադրությունում ամրագրել, որ Հայաստանն այսուհետ կոչվելու է Արմենիա Հանրապետություն։ Դե, շատերի երազած իշխանափոխությունը չի ստացվում, գոնե անվանափոխություն անենք։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյան - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2023
ՊՆ–ում քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցությունը
Լրահոս
0