00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոստանում ենք այն, ինչ պետք է Երևանին, ոչ թե ճոպանուղի ու «կուկուռուզնիկ». Անի Խաչատրյան

© Sputnik / Zara MikaԱնի Խաչատրյան
Անի Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
Անի Խաչատրյան
Բաժանորդագրվել
Խաչատրյանի խոսքով` քաղաքային իշխանությունը պետք է քաղաքական թիմ լինի, որը պատասխանատվություն կկրկի ամբողջ ընթացքի համար, սակայն այս ընտրություններում շատ ուժեր քաղաքական թիմ չեն ներկայացնում
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու այս ընտրությունները տարբերվում են նախորդներից, քանի որ թեկնածուների շատերը ոչ թե քաղաքական թիմ են ներկայացնում, այլ «վարձու»` քաղաքային իշխանության գալու նպատակով ստեղծված կուսակցություններ են։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության ավագանու թեկնածու Անի Խաչատրյանը։
Նշենք, որ Երևանում օգոստոսի 23-ից մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Ըստ Խաչատրյանի` առհասարակ ավագանու ընտրություններում քաղաքական բովանդակությունը ակնհայտ է, քանի որ, այնուամենայնիվ, երևանցին քաղաքական թիմի է ընտրում, որն էլ իր հերթին կրում է պատասխանատվություն քաղաքային կառավարման համար
«Սակայն որոշ կուսակցությունների առաջին համարները մարդիկ են, որոնք այդ նոր ստեղծված կուսակցությունների անունը երևի չգիտեն։ Կարելի է նրանց անվանել վարձակալած կուսակցություններ, որոնք նպատակ ունեն գալ իշխանության, սակայն նրանք քաղաքական թիմ չեն ներկայացնում։ Այսինքն` քաղաքական ենթատեքստից դուրս են։ Քաղաքային իշխանությունը պետք է քաղաքական թիմ լինի, որը պատասխանատվություն կկրի ամբողջ ընթացքի համար»,–ասաց Խաչատրյանը։
Ավագանու թեկնածուն, որն այս պահին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ է, նշեց` քաղաքական պատասխանատվության վառ օրինակ է Երևանի փոփոխվող քաղաքապետների շքերթը, որի հետևանքը եղել է այն, որ քաղաքական թիմի անհամաձայնությունների պատճառով ձախողվել է ամբողջ 5 տարիների կառավարումը։
«Մեր ցանկացած գործողության և մեր քաղաքապետի ցանկացած քայլի համար պատասխանատվությունը կրելու է քաղաքական թիմը։ Մարդիկ պետք է հասկանան, որ գնում են ոչ թե քվեարկում են Անի Խաչատրյան անձին, այլ կուսակցությանը»,–ասաց Խաչատրյանը։
«Հանրապետությունը» իրեն գլխավոր մրցակից համարում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Այս պահին մրցում ենք ՔՊ–ի հետ, որովհետև մենք մասնակցում ենք Երևանի իշխանության համար, ոչ թե ուղղակի խմբակցություն ունենալու։ Հետևաբար` կենտրոնական իշխանության և մեր պայքարն է գնում»,–ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է թեկնածու ուժերի հետ հնարավոր կոալիցիային, Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ իրենց թեկնածուի` Արտակ Զեյնալյանի կենսագրությունն ու անցած ճանապարհը տանում են իրենց դեպի հաղթանակ, և երբ գա այն փուլը, որտեղ կքննարկվի կոալիցիոն իշխանություն կազմելու հարցը, կուսակցությունը կքննարկի այդ պահին անցած գրեթե բոլոր ուժերի հետ։
«Այո, ունենք բացառություններ, և դա մեր կենսագրությունն է բացառում։ Մենք երբեք չենք գնա պրոդաշնակցական և պրոքոչարյանական որևէ թիմի հետ կոալիցիոն որևէ համաձայնության ու քննարկման։ Մնացած դեպքերում կարելի է քննարկել»,–հավելեց Խաչատրյանը։
Անդրադառնալով քննադատություններին, որ «Հանրապետություն կուսակցությունը խոսելով Երևանի խնդիրների մասին՝ ծրագրային առումով ասելիք չունի, Խաչատրյանը հակադարձեց. «Ծրագիր կազմելիս շեշտը դրվել է ոչ թե գեղեցիկ բառերով շարադրման, այլ ծրագրում կարևոր կետեր ներառելու վրա, որոնք քաղաքային տասնյակ տարիներով չլուծված խնդիրների վերջանական լուծում են ենթադրում»։
ՔՊ–ն պատրաստ է հանուն Երևանի համագործակցել թեկնածու ուժերի հետ. Լևոն Հովհաննիսյան
Խոսքը աղբահանության, տրանսպորտի, Երևանի կանաչապատման, թափառող կենդանիների և մի շարք քաղաքային այլ խնդիրների մասին է, որոնք ընտրությունից ընտրություն կոսմետիկ լուծումներ են ունեցել։
«Մեր ծրագրում շեշտը դրված է նրա վրա, որ շատ խնդիրներին վերջնական լուծում տրվի, որպեսզի հաջորդ ընտրություններին չլինեն այդ ծրագրելը։ Մենք չենք խոստանում Երևանի երկինքը սարքել սարդոստայն, ճոպանուղիներ, կամ «կուկուռուզնիկը» վերականգնել, այլ խոստանում ենք այն ամենը, ինչ պետք է Երևանին։ Մեր ծրագրում չկա պոպուլիզմ, դրա համար այն չի քննարկվում»,–հավելեց նա։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները սեպտեմբերի 17–ին են։ Դրանց մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք։
Լրահոս
0