00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա հայկական սպորտի հպարտությունն էր. Փաշինյանը ցավակցել է Ազարյանի մահվան առնչությամբ

© Sputnik / Asatur YesayantsՕլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյան
Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյան - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձում նշել է, որ Ազարյանը մեծ և անգնահատելի ներդրում է ունեցել հայկական, ինչպես նաև համաշխարհային սպորտի մակարդակում։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Խոր կսկիծով ընդունեցի հայկական սպորտի ականավոր ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան լուրը: Ազարյանի ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլ նաև սպորտի համաշխարհային մակարդակում։ Նվաճումներ, որոնք բացառիկ են մարմնամարզության պատմության մեջ, այդ թվում՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը, որը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ
Ուղերձում նա նշել է, որ Ազարյանը մարդ-լեգենդ էր, որը ոգեշնչող օրինակ ու ուսուցիչ է եղել բոլոր մարզիկների համար, ինչպես նաև հայկական սպորտի փառքն ու հպարտությունը կազմող անհատներից էր։ Փաշինյանը շեշտել է, որ Ալբերտ Ազարյանի նվաճումներն ու մարմնամարզության զարգացման գործում ներդրած ավանդն անգնահատելի են:
«Իմ ցավակցություններն եմ հայտնում պարոն Ազարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, հայկական սպորտի բոլոր ներկայացուցիչներին անվանի մարզիկի մահվան կապակցությամբ»,– նշվում է ցավակցական ուղերձում:
Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 5–ին, կյանքի 94-րդ տարում մահացել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
Լրահոս
0