Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև Իտալիայում. գործակալ

© Sputnik / Asatur YesayantsՆաիր Տիկնիզյան
Նաիր Տիկնիզյան - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
Նաիր Տիկնիզյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գործակալի խոսքով՝ Տիկնիզյանով հետաքրքրվել է Ա սերիայի ակումբներից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիրի Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ոչ միայն Գերմանիայի, այլև Իտալիայի ֆուտբոլային ակումբները: Match.TV–ի հետ զրույցում այս մասին ասել է ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը։
«Իտալիայից նույնպես հետաքրքրություն կար։ Լավ, կայուն ակումբ էր: Դե, Ա սերիայում վատ ակումբներ չկան», - նշել է նա։
Լրագրողը հարցրել է` Տիկնիզյանի տեղափոխությունը «Վերդեր» կամ «Բայեր» քաղաքականության պատճառո՞վ է ձախողվել։
«Այնքան էլ ճիշտ չէ ասել, որ տրանսֆերը ձախողվել է։ Տրանսֆերն աշխատանք է, և այն շարունակվում է: Տեսնենք, թե ինչ կլինի հետո», - պատասխանել է Կլյուևը։
Տիկնիզյանը 2021 թվականից է խաղում «Լոկոմոտիվում»։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2023 թվականի մարտին որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Ընթացիկ մրցաշրջանում մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 5 հանդիպում տարբեր մրցաշարերում և դարձել 4 գոլի հեղինակ:
Լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն այցելել է «Նոա» ֆուտբոլային ակումբ
Լրահոս
0