https://armeniasputnik.am/20230906/tvel-enq-hstak-cucum-tsnvoghnery-chpetq-e-masnakcen-bacaka-grqeri-pattshenahanmany-nakharar-65386362.html
Տվել ենք հստակ ցուցում՝ ծնողները չպետք է մասնակցեն բացակա գրքերի պատճենահանմանը. նախարար
Տվել ենք հստակ ցուցում՝ ծնողները չպետք է մասնակցեն բացակա գրքերի պատճենահանմանը. նախարար
Ժաննա Անդրեասյանի խոսքով` մինչև սեպտեմբերի վերջ բոլոր դասագրքերը կլինեն դպրոցներում։ 06.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-06T16:38+0400
2023-09-06T16:38+0400
2023-09-06T16:39+0400
դասագիրք
ժաննա անդրեասյան
դպրոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/14/63236254_0:130:1600:1031_1920x0_80_0_0_9327adcb5ca6aeb60dc26eb32577f594.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի բոլոր դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման ֆոնին դպրոցներին տրվել է հստակ ցուցումներ, որ ծնողները չպետք է ունենան մասնակցություն 2–րդ, 5–րդ և 7–րդ դասարանների բացակա դասագրքերի որոշակի էջեր պատճենահանելու գործում։ Այս մասին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Նրա խոսքով` սեպտեմբերի 1-ից հետո առաջին աշխատանքային օրը 5-րդ և 7-րդ դասարանի տարբեր դասագրքեր մտել են դպրոցներ:«Ինքս առիթ ունեցել եմ տեսնելու, որ դրանք դպրոցում են, քանի որ հենց այդ օրը Կաթնաղբյուրի դպրոցում էի։ Վաղն արդեն գրքերի նոր խմբաքանակ կուղարկվի դպրոցներ: Մինչև այս ամսվա վերջ բոլոր դասագրքերը կունենանք»,-ասաց նախարարը:Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ բոլոր դասագրքերն առկա են էլեկտրոնային տարբերակով։Նշենք, որ նախորդ տարի չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզում, որից հետո համապատասխան կարգավորումներ են կատարվել։Չափորոշչի ներդրմանն ընդառաջ դպրոցների ուսուցիչների հետ տեղի են ունեցել վերապատրաստումներ, հաստատվել է մեթոդ–դպրոցների ցանկը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/14/63236254_164:120:1426:1066_1920x0_80_0_0_3a00c2ce23e726c1610e4444485334a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դասագիրք, ժաննա անդրեասյան, դպրոց
դասագիրք, ժաննա անդրեասյան, դպրոց
Տվել ենք հստակ ցուցում՝ ծնողները չպետք է մասնակցեն բացակա գրքերի պատճենահանմանը. նախարար
16:38 06.09.2023 (Թարմացված է: 16:39 06.09.2023) Ժաննա Անդրեասյանի խոսքով` մինչև սեպտեմբերի վերջ բոլոր դասագրքերը կլինեն դպրոցներում։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի բոլոր դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման ֆոնին դպրոցներին տրվել է հստակ ցուցումներ, որ ծնողները չպետք է ունենան մասնակցություն 2–րդ, 5–րդ և 7–րդ դասարանների բացակա դասագրքերի որոշակի էջեր պատճենահանելու գործում։ Այս մասին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Կարծում եմ, որ սա այն փոքր դժվարությունն է, որը բոլորս պետք է հասկանանք: Շատ կարևոր փոփոխություն ենք իրականացնում: Մենք գնացել ենք նոր դասագրքերի ստեղծման ճանապարհով, որը երկրում չէր իրականացվել շուրջ 15 տարի: Կարծում եմ՝ բոլորս պետք է ունենանք համբերություն: Մեկ օրում չենք ձևավորելու իդեալական դասագրքեր: Ես սա նաև դիտում եմ իբրև փորձարկում: Մեր ուսուցիչները կօգտագործեն դասագրքերը դասարաններում, մենք շատ ուշադիր կհետևենք առաջացող հարցերին, դրա արդյունքում կլրամշակենք»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով` սեպտեմբերի 1-ից հետո առաջին աշխատանքային օրը 5-րդ և 7-րդ դասարանի տարբեր դասագրքեր մտել են դպրոցներ:
«Ինքս առիթ ունեցել եմ տեսնելու, որ դրանք դպրոցում են, քանի որ հենց այդ օրը Կաթնաղբյուրի դպրոցում էի։ Վաղն արդեն գրքերի նոր խմբաքանակ կուղարկվի դպրոցներ: Մինչև այս ամսվա վերջ բոլոր դասագրքերը կունենանք»,-ասաց նախարարը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ բոլոր դասագրքերն առկա են էլեկտրոնային տարբերակով։
Նշենք, որ նախորդ տարի չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզում, որից հետո համապատասխան կարգավորումներ են կատարվել։
Չափորոշչի ներդրմանն ընդառաջ դպրոցների ուսուցիչների հետ տեղի են ունեցել վերապատրաստումներ, հաստատվել է մեթոդ–դպրոցների ցանկը։