00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդներին ՊԵԿ-ը խոստանում է ողջամիտ կարգավորումներ

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցՎերին Լարս
Վերին Լարս - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Վերին Լարս
Բաժանորդագրվել
ՊԵԿ–ի կողմից շրջանառության մեջ է դրված նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդներին ՊԵԿ-ը խոստանում է հարցի ողջամիտ կարգավորումներ։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Խոսքը ՊԵԿ–ի կողմից շրջանառության մեջ դրված նախագծի մասին է, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում, և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։ Այս նախագծին դեմ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացրել։
«Նախագծի նպատակն է անհավասար պայմանների վերացումը։ Այստեղ աբսուրդն այն է, որ վրացական պետհամարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքով վարելու համար, ՀՀ–ում վարելու համար պետք է ունենալ հայկական պետհամարանիշ։ Կան բացառություններ, երբ մարդը ժամանակավոր գալիս է ՀՀ, գործ ունի կամ զբոսաշրջային նպատակով է, իրեն տրված է հնարավորություն իր երկրի պետհամարանիշով մտնել ՀՀ և դուրս գալ»,– նշեց Բադասյանը։
Մինչդեռ, ըստ նրա, այս մեխանիզմն օգտագործվել է մեքենան չմաքսազերծելու, սակայն մշտապես այն ՀՀ տարածքում օգտագործելու նպատակով։
Բադասյանն ընդունում է, որ մեղավորությունը նաև իրենցն է, քանի որ ՊԵԿ–ն անմիջապես չի արձագանքել այդ երևույթին, չի ասել, որ այս համակարգն այլ բանի համար է նախատեսված ու արագ փոփոխություններ չի նախաձեռնել։ Արդյունքում մարդիկ մեղադրում են ՊԵԿ–ին, թե ինչու այս տարիներին ոչինչ չի նախաձեռնել։
ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ կլսեն բոլոր քաղաքացիներին ու կընտրեն այնպիսի կարգավորումներ, որ անակնկալի չբերեն վարորդներին, ինչպես նաև կքննարկեն այնպիսի ողջամիտ ժամկետներ, որ նրանք ժամանակ ունենան` հարմարվելու նոր իրավիճակին։
Լրահոս
0