https://arm.sputniknews.ru/20230907/adrbejanakan-sharzhern-arcakhi-ev-hh-ughghutjunnervov-vorvoshakivoren-atshum-en-tigran-abrahamjan-65415328.html
Ադրբեջանական շարժերն Արցախի և ՀՀ ուղղություններով որոշակիորեն աճում են. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանական շարժերն Արցախի և ՀՀ ուղղություններով որոշակիորեն աճում են. Տիգրան Աբրահամյան
Sputnik Արմենիա
Շարժը, ըստ ԱԺ պատգամավորի, վտանգավոր է, հատկապես, Արցախի այս անցումային ժամանակահատվածում։ 07.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-07T10:50+0400
2023-09-07T10:50+0400
2023-09-07T10:53+0400
տիգրան աբրահամյան
արցախ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59981923_0:0:1600:901_1920x0_80_0_0_6117d6dcf2156d66f243e640e2f2ab33.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Ըստ պատգամավորի` Արցախի պարագայում դրանք առավել վտանգավոր են այն պատճառով, որ այնտեղ անցումային ժամանակահատված է, նախագահի ընտրությունը դեռ չի եղել, իսկ ցնցումների շահառուները ներսից և դրսից քիչ չեն:Նա հիշեցնում է, որ արցախցին այսօր դիմակայում է սովին, տոտալ բլոկադային, անորոշությանը, դավաճանությանը, բայց այս տեսանկյունից առանձնապես տեսանելի չէ միջազգային դերակատարների գործուն ջանքերը` կանխելու արցախյան բլոկադան ու նրա դեմ հնարավոր ագրեսիան:Նշենք, որ ադրբեջանական զինուժի շարժի ֆոնին շատ փորձագետներ խոսում են ռազմական լայնածավալ գործողությունների վեսկսման հավանականության մասին։ Բացի այդ Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում թե՛ ՀՀ–ի, թե՛ Արցախի մասով` հետագայում իր ակտիվացումն արդարացնելու համար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59981923_171:0:1594:1067_1920x0_80_0_0_a56f3141198e48876d6ef6cc66c82d72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տիգրան աբրահամյան, արցախ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, զորք
տիգրան աբրահամյան, արցախ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, զորք
Ադրբեջանական շարժերն Արցախի և ՀՀ ուղղություններով որոշակիորեն աճում են. Տիգրան Աբրահամյան
10:50 07.09.2023 (Թարմացված է: 10:53 07.09.2023) Շարժը, ըստ ԱԺ պատգամավորի, վտանգավոր է, հատկապես, Արցախի այս անցումային ժամանակահատվածում։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են: Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի` Արցախի պարագայում դրանք առավել վտանգավոր են այն պատճառով, որ այնտեղ անցումային ժամանակահատված է, նախագահի ընտրությունը դեռ չի եղել, իսկ ցնցումների շահառուները ներսից և դրսից քիչ չեն:
«Անշուշտ Ադրբեջանն էլ պատահական չի ընտրել ակտիվացման ժամանակը։ Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձևավորել ուժի կիրառման համար և պատահական չէ նրա ԱԳ նախարարի և նախագահի` արտաքին հարցերով օգնականի բառապաշարի կտրուկ կոշտացումը»,– գրել է նա:
Նա հիշեցնում է, որ արցախցին այսօր դիմակայում է սովին, տոտալ բլոկադային, անորոշությանը, դավաճանությանը, բայց այս տեսանկյունից առանձնապես տեսանելի չէ միջազգային դերակատարների գործուն ջանքերը` կանխելու արցախյան բլոկադան ու նրա դեմ հնարավոր ագրեսիան:
Նշենք, որ ադրբեջանական զինուժի շարժի ֆոնին շատ փորձագետներ խոսում են ռազմական լայնածավալ գործողությունների վեսկսման հավանականության մասին։ Բացի այդ Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար
ապատեղեկատվություն է տարածում թե՛ ՀՀ–ի, թե՛ Արցախի մասով` հետագայում իր ակտիվացումն արդարացնելու համար։