Ադրբեջանական զինուժը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Ադրբեջանի դրոշները
Հայաստանի և Ադրբեջանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Հայաստանի և Ադրբեջանի դրոշները
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենք են կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ ՊՆ-ն քիչ առաջ հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացվել է օտարերկրյա ռազմական կցորդներին
Լրահոս
0