https://armeniasputnik.am/20230907/ajs-pahin-hapk-ic-durs-galu-gvortsyntac-chi-tarvum-sargis-khandanjan-65433584.html
Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. Սարգիս Խանդանյան
Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. Սարգիս Խանդանյան
Ըստ ԱԺ պատգամավորի` ՀԱՊԿ–ն է «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»։ 07.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-07T15:31+0400
2023-09-07T15:31+0400
2023-09-07T15:32+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սարգիս խանդանյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1682/40/16824001_0:0:1600:901_1920x0_80_0_0_bafad66b31bb97735785f88b51652564.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։«ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում»,– ասաց նա։Հարցին, թե երբ կունենա Հայաստանը ՀԱՊԿ–ում նոր ներկայացուցիչ նա դժվարացավ պատասխանել։Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ է կանչել ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։Նշենք, որ պաշտոնապես պահպանելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը մի քանի ամիս շարունակ հետևողականորեն նվազեցնում է իր փոխգործակցության մակարդակը կառույցում։ Այսպես, ընթացիկ տարվա հունվարին երկիրը հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, հետագայում հայկական զորախումբը չի մասնակցել կազմակերպության մյուս անդամ երկրների տարածքում նմանատիպ միջոցառումների: Իսկ մարտին Երևանը հրաժարվել էր կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Միաժամանակ երկրի ղեկավարությունը հանդես էր գալիս քննադատական արտահայտություններով՝ կառույցին հանդիմանելով անցյալ տարվա ադրբեջանական ագրեսիային գնահատական չտալու և դաշնակցին օգնություն ցույց տալու ցանկության բացակայության կամ անկարողության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1682/40/16824001_162:0:1586:1068_1920x0_80_0_0_f29b62a316b101d9f6631671c4c13306.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սարգիս խանդանյան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սարգիս խանդանյան
Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. Սարգիս Խանդանյան
15:31 07.09.2023 (Թարմացված է: 15:32 07.09.2023) Ըստ ԱԺ պատգամավորի` ՀԱՊԿ–ն է «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում»,– ասաց նա։
Սարգիս Խանդանյանը պնդում է, որ ավելին` ՀԱՊԿ–ն է «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»։
Հարցին, թե երբ կունենա Հայաստանը ՀԱՊԿ–ում նոր ներկայացուցիչ նա դժվարացավ պատասխանել։
Ավելի վաղ
հայտնել էինք նաև, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ է կանչել ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։
Նշենք, որ պաշտոնապես պահպանելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը մի քանի ամիս շարունակ հետևողականորեն նվազեցնում է իր փոխգործակցության մակարդակը կառույցում։ Այսպես, ընթացիկ տարվա հունվարին երկիրը հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, հետագայում հայկական զորախումբը չի մասնակցել կազմակերպության մյուս անդամ երկրների տարածքում նմանատիպ միջոցառումների: Իսկ մարտին Երևանը հրաժարվել էր կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Միաժամանակ երկրի ղեկավարությունը հանդես էր գալիս քննադատական արտահայտություններով՝ կառույցին հանդիմանելով անցյալ տարվա ադրբեջանական ագրեսիային գնահատական չտալու և դաշնակցին օգնություն ցույց տալու ցանկության բացակայության կամ անկարողության համար։