https://armeniasputnik.am/20230907/gnel-sanvosjany-budapesht-kmekni-hungariaji-het-hamagvortsakcutjun-harcer-qnnarkelu-hamar-65435443.html
Գնել Սանոսյանը Բուդապեշտ կմեկնի Հունգարիայի հետ համագործակցություն հարցեր քննարկելու համար
Գնել Սանոսյանը Բուդապեշտ կմեկնի Հունգարիայի հետ համագործակցություն հարցեր քննարկելու համար
Նախարարը Բուդապեշտում կբանակցի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: 07.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-07T15:48+0400
2023-09-07T15:48+0400
2023-09-07T15:51+0400
հունգարիա
հայաստան
գնել սանոսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/12/50001148_0:0:1600:901_1920x0_80_0_0_bdb4ebe893647f92f5d37a33ece79c2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը կմեկնի Հունգարիա։ Համապատասխան որոշումը, որը հրապարակվել է e-gov.am հարթակում, ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/12/50001148_94:0:1517:1067_1920x0_80_0_0_ffa1e9c5f080213413fbe211aa991d36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հունգարիա, հայաստան, գնել սանոսյան
հունգարիա, հայաստան, գնել սանոսյան
Գնել Սանոսյանը Բուդապեշտ կմեկնի Հունգարիայի հետ համագործակցություն հարցեր քննարկելու համար
15:48 07.09.2023 (Թարմացված է: 15:51 07.09.2023) Նախարարը Բուդապեշտում կբանակցի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը կմեկնի Հունգարիա։ Համապատասխան որոշումը, որը հրապարակվել է
e-gov.am հարթակում, ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սանոսյանը սեպտեմբերի 18-20-ը Բուդապեշտ կգործուղվի ոլորտային համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,– ասված է փաստաթղթում։
Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
Մայիսի 19-ին
հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։