Հայ-ամերիկյան զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանի կայունացմանը. Պեսկով

© Sputnik / Илья ПиталевՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և փոխվստահության ամրապնդմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս իրավիճակում, անշուշտ, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը։ Սա առաջինն է: Ամեն դեպքում, դա չի նպաստում նաև տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,– ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պաշտոնական Կրեմլը չունի՞ մտահոգություններ ՀՀ այն հայտարարությունների հետ կապված, որ սպասվող հայ-ամերիկյան զորավարժությունների ֆոնին Ադրբեջանը ՀՀ պետական սահմանի մոտ զորքեր է տեղակայել։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, շարունակում է իր բծախնդիր և հետևողական կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ:
Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11–20–ը Հայաստանում անցկացվելու են հայ-ամերիկյան զորավարժություններ: Հայտարարված նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է։
Լրահոս
0