00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում 20 գոտի կստեղծվի. Զբոսաշրջության կոմիտեն նորություններ ունի

© Sputnik / Asatur Yesayants Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը
 Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը
Բաժանորդագրվել
Սիսիան Պօղոսեանը նշեց, որ միայն օգոստոսին այս տարի 328.000 զբոսաշրջիկ է այցելել ՀՀ, իսկ 1 ամսվա կտրվածքով նման թիվ մեր երկրում չի եղել:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. 2024 թվականին Հայաստանը ամբողջ հանրապետության տարածքում ստեղծելու է զբոսաշրջության 20 հատուկ գոտի: Ծրագիրն իրականացվելու է Համաշխարհային բանկի հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն այս պահին ներկայանում է 4 ուղղությունով՝ մշակութային, բնապահպանական, արկածային, ինչպես նաև խոհանոցի և հայկական գինու:
«Լինելու են զբոսաշրջության գոտիներ, որտեղ այցելուները կկարողանան մնալ 1 օրից ավելի և բացահայտել Հայաստանը: Առաջին 3 ուղղության մասով արդեն աշխատանքներ տարվում են: Դրանցից մեկն Արենին է՝ գինու, Գյումրին՝ մշակույթի, Դիլիջանը՝ արկածային և բնապահպանական ուղղություններով»,- ասաց Պօղոսեանը:
Անդրադառնալով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությանը, նա ընդգծեց, որ զբոսաշրջային ուղղությունների ճանապարհների բարեկարգման և նորոգման հարցն ակտիվ փուլում է, և աշխատանքները փուլ առ փուլ ընթանում են:
Պօղոսեանը վստահեցրեց՝ Համաշխարհային բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի շնորհիվ դեպի Ենոքավան գյուղ տանող ճանապարհը, որտեղ արկածային տուրիզմի համար ստեղծված են շատ հարմարություններ, մինչև մյուս տարի կնորոգվի, իսկ Գառնի և Գեղարդ տանող ճանապարհներն էլ հիմնանորոգվում են (այստեղ սողանքներ են լինում. խմբ.):
Նա նաև ընդգծեց, որ այս պահին զբոսաշրջության հետ կապված բավականին մեծ շարժ կա երկրում:
Առաջին 8 ամսում մոտ 1 մլն 600 հազար զբոսաշրջիկ է եկել Հայաստան, սա գրեթե մոտ է ամբողջ 2022 թվականի թվերին: Միայն օգոստոսին այս տարի 328.000 զբոսաշրջիկ է այցելել ՀՀ: Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը շեշտեց, որ Հայաստանում 1 ամսվա կտրվածքով նման թիվ չի եղել, և իրենք շատ ուրախ են դրա համար:
Զբոսաշրջիկները գալիս են Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանը բավականին շատ գովազդում է նաև Դուբայում և ըստ Պօղոսեանի, հենց այդ պատճառով բավականին մեծ շարժ կա նաև այնտեղից: Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչները շատ են ընտրում Հայաստանի ուղղությունը հատկապես ձմռան ամիսներին, քանի որ նրանց համար հետաքրքիր առաջարկներ կան: Նա նշեց, որ վերջին շրջանում հաճախ նաև ֆիլիպինցիների կարելի է տեսնել, որոնք հենց Դուբայից են գալիս: Նրանք այստեղ գալիս են վիզայի հետ կապված հարցերը լուծելու համար, բայց նաև Հայաստանն իրենց համար հետաքրքիր ուղղություն են համարում:
Լրահոս
0