https://armeniasputnik.am/20230907/hajkakan-artadrutjan-arajin-arbanjaky-spacex-i-hrtirvov-tiezerq-kugharkvi-nvojemberi-verjin-65440701.html
Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով տիեզերք կուղարկվի նոյեմբերի վերջին
Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով տիեզերք կուղարկվի նոյեմբերի վերջին
Մոտ մեկ կիլոգրամ կշռող արբանյակը երկրագնդի շուրջ պտույտ է կատարելու 90 րոպեում: 07.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-07T17:08+0400
2023-09-07T17:08+0400
2023-09-07T17:35+0400
արբանյակ
հայաստան
տիեզերք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/1a/42490324_0:300:1196:973_1920x0_80_0_0_94c2daac791d9de16e9280071991e781.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայկական արտադրության «Hayasat-1» անվանումը ստացած «CubeSat» ձևաչափի արբանյակի թեստավորումը կավարտվի սեպտեմբերի վերջին և նոյեմբերին այն արդեն տիեզերք կուղարկվի «SpaceX» ընկերության «Falcon-9» հրթիռով: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը։Մոտ մեկ կիլոգրամ կշռող արբանյակը երկրագնդի շուրջ 90 րոպեում մեկ պտույտ է կատարելու: Մարտիրոսյանի խոսքով` իրենց առջև դրված խնդիրը 6 ամսում են կատարելու, որից հետո արբանյակի տիեզերք դուրսբերումը հաջողված կհամարեն:«Կիրառելիության առումով արբանյակը շատ բան չի տալու, չունի օպտիկա, կապի համակարգ: Մենք այն որպես կրթական գործիք ենք դիտարկում: 6 ամիս անց կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծված սարքը տիեզերքում անցել է իր փորձարկումը և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հետագայում արբանյակի հետ կարող ենք ցանկացած փոփոխություն անել, որն արդեն շատ խնդիրներ կարող է լուծել»,- ասել է նա:Առաջիկա ամիսներին հայկական արբանյակի կառավարումը կիրականացվի ՀՀ տարածքից. նախարարՀայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան այս պահին կենտրոնացած է արբանյակի վրա: Առաջիկայում պետության հետ համագործակցությունը ընդլայնելու պլաններ ունեն: Պատրաստվում են նաև բուհերի հետ աշխատանքներ սկսել: Լաբորատորիան անընդհատ առաջ շարժվելու, զարգանալու և զարգացնելու միտում ունի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/1a/42490324_0:188:1196:1085_1920x0_80_0_0_a7538286323586de52d438b163f49258.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արբանյակ, հայաստան, տիեզերք
արբանյակ, հայաստան, տիեզերք
Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով տիեզերք կուղարկվի նոյեմբերի վերջին
17:08 07.09.2023 (Թարմացված է: 17:35 07.09.2023) Մոտ մեկ կիլոգրամ կշռող արբանյակը երկրագնդի շուրջ պտույտ է կատարելու 90 րոպեում:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայկական արտադրության «Hayasat-1» անվանումը ստացած «CubeSat» ձևաչափի արբանյակի թեստավորումը կավարտվի սեպտեմբերի վերջին և նոյեմբերին այն արդեն տիեզերք կուղարկվի «SpaceX» ընկերության «Falcon-9» հրթիռով: Այս մասին «
Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը։
««Hayasat-1-ը, որը ստեղծում ենք Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի (CSIE - Center for Scientific Innovation and Education) հետ, կրթական նպատակ ունի: Թռիչքից հետո մենք կստանանք հսկայական գիտելիք, փորձ, որը կարող ենք կիրառել հետագայում ավելի բարդ արբանյակներ տիեզերք ուղարկելիս»,–նշել է Մարտիրոսյանը։
Մոտ մեկ կիլոգրամ կշռող արբանյակը երկրագնդի շուրջ 90 րոպեում մեկ պտույտ է կատարելու: Մարտիրոսյանի խոսքով` իրենց առջև դրված խնդիրը 6 ամսում են կատարելու, որից հետո արբանյակի տիեզերք դուրսբերումը հաջողված կհամարեն:
«Կիրառելիության առումով արբանյակը շատ բան չի տալու, չունի օպտիկա, կապի համակարգ: Մենք այն որպես կրթական գործիք ենք դիտարկում: 6 ամիս անց կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծված սարքը տիեզերքում անցել է իր փորձարկումը և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հետագայում արբանյակի հետ կարող ենք ցանկացած փոփոխություն անել, որն արդեն շատ խնդիրներ կարող է լուծել»,- ասել է նա:
Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան այս պահին կենտրոնացած է արբանյակի վրա: Առաջիկայում պետության հետ համագործակցությունը ընդլայնելու պլաններ ունեն: Պատրաստվում են նաև բուհերի հետ աշխատանքներ սկսել: Լաբորատորիան անընդհատ առաջ շարժվելու, զարգանալու և զարգացնելու միտում ունի: