ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է հայ–ռուսաստանյան մեդիաֆորումի մասնակիցներին

© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է հայ–ռուսաստանյան մեդիաֆորումի մասնակիցներին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է հայ–ռուսաստանյան մեդիաֆորումի մասնակիցներին - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է հայ–ռուսաստանյան մեդիաֆորումի մասնակիցներին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ՀՀ ԱԳ նախարարությունում հանդիպում է ունեցել Երևանում անցկացվող հայ–ռուսական մեդիաֆորումի մասնակիցների հետ, հայտնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգին, առկա միտումներին, ինչպես նաև առանձնանշել արտաքին քաղաքական բնագավառում համագործակցության համապատասխան տեղեկատվական ուղեկցման կարևորությունը:
© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է հայ–ռուսաստանյան մեդիաֆորումի մասնակիցներին
Заместитель министра иностранных дел Армении Мнацакан Сафарян встретился с участниками армяно-российского медиафорума (6 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է հայ–ռուսաստանյան մեդիաֆորումի մասնակիցներին
Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի և ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք կարող են խաթարել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը միտված հայկական կողմի և միջազգային գործընկերների ջանքերը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ահագնացող հումանիտար ճգնաժամի անհապաղ վերացման հրամայականը:
Լրահոս
0