ՀՀ–ում 7 ամսում ծնվել է ավելի քան 20.000 երեխա. ինչպիսի՞ն է երկրի ժողովրդագրական պատկերը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս տարի ՀՀ–ում ավելացել է ծնելիության ցուցանիշը, միևնույն ժամանակ պակասել է մահացության, ամուսնությունների թիվը։ Ամուսնալուծությունները 2023-ի 7 ամսում նույնպես ավելացել են։
Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվար–հուլիս ամիսներին ծնվել է ավելի քան 20.000 երեխա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Կոմիտեի կայքում հրապարակված են հիմնական ժողովրդական ցուցանիշները։
Ընդհանուր առմամբ 7 ամսում ծնվել է 20.111 երեխա, մահացել է 14.265 քաղաքացի։ Հայաստանում գրանցվել է 9 156 ամուսնություն, իսկ ամուսնալուծությունների թիվը հասել է 2 590–ի։
2022 թվականի նույն ժամանակահատվածում ծնվել է 19 470 երեխա, միևնույն ժամանակ նախորդ տարի 7 ամսում մահացել է 16 548 մարդ։
2022-ին հունվար–հուլիս ամիսներին գրանցվել է 150-ով ավելի ամուսնություն (9306 դեպք), քան այս տարի նույն ժամանակահատվածում, ամուսնալուծություններն էլ նախորդ տարի 13-ով (2577 դեպք) ավելի քիչ են եղել։
Լրահոս
0