https://armeniasputnik.am/20230907/lvoru-marzum-meqenan-ynkel-e-dzvoraky-varvordy-teghum-mahacel-e-ughevvory-tuzhel-65428763.html
Լոռու մարզում մեքենան ընկել է ձորակը. վարորդը տեղում մահացել է, ուղևորը` տուժել
Լոռու մարզում մեքենան ընկել է ձորակը. վարորդը տեղում մահացել է, ուղևորը` տուժել
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։ 07.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-07T14:03+0400
2023-09-07T14:03+0400
2023-09-07T14:12+0400
հայաստան
վթար
վարորդ
ավտոմեքենա
մահ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/07/65428364_0:106:1280:826_1920x0_80_0_0_b073e781b5552eac5246262c7b11faac.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզում` Քարինջ-Մարց ավտոճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է սեպտեմբերի 7-ին` ժամը 10:14-ին։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ղ․) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 40 մ գլորվել և հայտնվել հարակից ձորակում։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ․ Խ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Վթար Երևանում. կին վարորդի 2 տարեկան աղջնակին տեղափոխել են հիվանդանոց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/07/65428364_118:0:1255:853_1920x0_80_0_0_4ec8f6fa2eedfa412a00ac9920ce6590.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վթար, վարորդ, ավտոմեքենա, մահ
հայաստան, վթար, վարորդ, ավտոմեքենա, մահ
Լոռու մարզում մեքենան ընկել է ձորակը. վարորդը տեղում մահացել է, ուղևորը` տուժել
14:03 07.09.2023 (Թարմացված է: 14:12 07.09.2023) Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզում` Քարինջ-Մարց ավտոճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է սեպտեմբերի 7-ին` ժամը 10:14-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ղ․) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 40 մ գլորվել և հայտնվել հարակից ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ․ Խ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։