Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ է տվել ՀՀ–ում Կանադայի դեսպանին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը հրաժեշտ է տվել ՀՀ–ում Կանադայի դեսպանին
Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ է տվել ՀՀ–ում Կանադայի դեսպանին - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ է տվել ՀՀ–ում Կանադայի դեսպանին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼըՔլերը տեղեկացրել է, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Հայաստան կայցելի հոկտեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կանադայի աջակցությունը ՀՀ–ում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։ Այս մասին նա ասել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերի (նստավայրը՝ Մոսկվա) հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՀՀ վարչապետը կարևորել է Կանադայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու վերաբերյալ որոշումը և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Էլիսն Մարի ԼըՔլերն էլ ասել է, որ դեսպանությունը Երևանում կբացվի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի՝ Հայաստան այցի ընթացքում, որը նախատեսվում է հոկտեմբեր ամսին:
Նշենք, որ Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։ Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը հրաժեշտ է տվել ՀՀ–ում Կանադայի դեսպանին
Премьер-министр Никол Пашинян принял Чрезвычайного и полномочного посла Канады в Армении Элисон Мэри Ле Клэр (резиденция в Москве) в связи с завершением дипломатической миссии (7 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ է տվել ՀՀ–ում Կանադայի դեսպանին
Լրահոս
0