Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի 2 խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

© Photo : Минобороны РоссииԽաղաղապահներ
Խաղաղապահներ - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Խաղաղապահներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 7- ին` ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ–ն հերքում է
Լրահոս
0