https://armeniasputnik.am/20230907/wildberries-y-vat-imastvov-gtnvum-e-anhavasar-mrcakcajin-pajmannerum-qervobjan-65430418.html
«Wildberries»-ը վատ իմաստով գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում. Քերոբյան
«Wildberries»-ը վատ իմաստով գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում. Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` առևտրի ձևերը փոխվել են ամբողջ աշխարհում, անգամ ԱՄՆ-ում խոշոր առևտրային ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը... 07.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-07T14:30+0400
2023-09-07T14:30+0400
2023-09-07T14:44+0400
հայաստան
վայլդբերիզ (wildberries)
վահան քերոբյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/19/64874239_0:84:1600:984_1920x0_80_0_0_ff1cc443f67dd985248e5f2c2b03fce6.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության դիմաց բողոքող տնտեսվարողներին առաջարկում է դիմել Մրցակցային պաշտպանության հանձնաժողով, որպեսզի այնտեղ փորձեն լուծել իրենց խնդիրները։ Այս մասին նա հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո։Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն երկու օր է` տնտեսվարողները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են արգելել «Wildberries»–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը և հավասար պայմաններ ստեղծել իրենց համար։Քերոբյանը նշեց, որ սա տասնյակ տարիներ քննարկվող թեմա է։ Նույնն է նաև, երբ մեծ սուպերմարկետներն ապրանքն ավելի էժան են վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքները։ Դա տնտեսական հարց է` ավելի մեծ մասշտաբով առևտրաշրջանառություն կատարողներն ավելի ցածր գին են վճարում ապրանքի համար։ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտումներ է հայտնաբերել «Wildberries»–ի բեռնափոխադրումներումՆախարարը նշեց, որ աշխարհում առևտրի ձևը փոխվում է, և անգամ ԱՄՆ-ում խոշոր առևտրային ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը առցանց առևտրի զարգացմանը զուգընթաց։Կառավարության նիստից հետո այս թեմային անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա վստահեցրեց, որ այն, ինչ կարող է կապված լինել իր ղեկավարած կառույցի հետ, դեռ անցած տարի արվել է։«ՊԵԿ-ն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որ ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի մասով ոչ թե գործի ռեզիդենտության երկրի կանոնը, այլ սպառման երկրի կանոնը։ Դա նշանակում է, որ «Wildberries»-ը մինչ այս տարի հայ սպառողներին ապրանք մատակարարելիս չէր վճարում ԱԱՀ, իսկ այս տարվանից վճարում է»,– ասաց Բադասյանը:Ավելին, նրա խոսքով, ՊԵԿ–ը հետևել է, որ «Wildberries»-ը որևէ առումով առավելություն չունենա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/19/64874239_88:0:1512:1068_1920x0_80_0_0_e162c61032ab3a309d17ea7014edcd64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վայլդբերիզ (wildberries) , վահան քերոբյան
հայաստան, վայլդբերիզ (wildberries) , վահան քերոբյան
«Wildberries»-ը վատ իմաստով գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում. Քերոբյան
14:30 07.09.2023 (Թարմացված է: 14:44 07.09.2023) ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` առևտրի ձևերը փոխվել են ամբողջ աշխարհում, անգամ ԱՄՆ-ում խոշոր առևտրային ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը առցանց առևտրի զարգացմանը զուգընթաց։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության դիմաց բողոքող տնտեսվարողներին առաջարկում է դիմել Մրցակցային պաշտպանության հանձնաժողով, որպեսզի այնտեղ փորձեն լուծել իրենց խնդիրները։ Այս մասին նա հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն երկու օր է`
տնտեսվարողները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են արգելել «Wildberries»–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը և հավասար պայմաններ ստեղծել իրենց համար։
«Երբ «Wildberries»-ն ապրանք է ներմուծում, կամ սպառողը ապրանք է գնում «Wildberries»-ից, ԱԱՀ-ի պարտավորությունն արդեն տեղափոխվում է Հայաստան: «Wildberries»-ը պարտավոր է արդեն ԱԱՀ վճարել վաճառքի համար: Այն, ինչ փոքր ու միջին ձեռնարկատերերը չեն մուծում: Այսինքն` կարելի է ասել, որ «Wildberries»-ն է վատ իմաստով գտնվում անհավասար մրցակցային պայմաններում, քան տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները»,– ասաց նա։
Քերոբյանը նշեց, որ սա տասնյակ տարիներ քննարկվող թեմա է։ Նույնն է նաև, երբ մեծ սուպերմարկետներն ապրանքն ավելի էժան են վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքները։ Դա տնտեսական հարց է` ավելի մեծ մասշտաբով առևտրաշրջանառություն կատարողներն ավելի ցածր գին են վճարում ապրանքի համար։
Նախարարը նշեց, որ աշխարհում առևտրի ձևը փոխվում է, և անգամ ԱՄՆ-ում խոշոր առևտրային ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը առցանց առևտրի զարգացմանը զուգընթաց։
Կառավարության նիստից հետո այս թեմային անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա վստահեցրեց, որ այն, ինչ կարող է կապված լինել իր ղեկավարած կառույցի հետ, դեռ անցած տարի արվել է։
«ՊԵԿ-ն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որ ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի մասով ոչ թե գործի ռեզիդենտության երկրի կանոնը, այլ սպառման երկրի կանոնը։ Դա նշանակում է, որ «Wildberries»-ը մինչ այս տարի հայ սպառողներին ապրանք մատակարարելիս չէր վճարում ԱԱՀ, իսկ այս տարվանից վճարում է»,– ասաց Բադասյանը:
Ավելին, նրա խոսքով, ՊԵԿ–ը հետևել է, որ «Wildberries»-ը որևէ առումով առավելություն չունենա։